Սփյուռքի մի քանի եկեղեցիներում տեղի է ունեցել Սուրբ Պատարագ՝ «Հաց Բերող»-ի հիշատակին:
Հիշեցնենք, որ հասարակության մեջ դժգոհություն էր բարձրացրել փաստը, որ Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովնանը, չնայած նախնական պայմանավորվածությանը, խախտել էր այն ու վերջին պահին հրաժարվել էր պատարագ մատուցել: Այս առիթով պարզաբանում էր ներկայացրել Մայր Աթոռի ներկայացուցիչը:
Հիշեցնենք նաև, որ «Հաց բերողը» կհուղարկավորվի երեքշաբթի օրը՝ Շահումյան գյուղում. այս մասին «Հաց Բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այս հղումով: