▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանին համոզում են լքե՞լ Հայաստանը

Ըստ ասեկոսեների, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ում հանդեպ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով, իշխանությունները  համոզում են լքել Հայաստանը և ցանկալի է շուտ՝ մինչև ընտրությունները, որպեսզի հետընտրական հնարավոր զարգացումներում նրա դերը զրոյացվի:  

Ըստ այդ նշվում է, որ համապատասխան գրության տակ Սամվել Բաբայանի կողմից  ստորագրելուց  հետո կդադարեցվի նրա հանդեպ ներկայացված մեղադրանքը՝ «Իգլայի» ներկրման գործով կասկածյալ լինելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի, դատախազության տարածած լուրը, թե Սամվել Բաբայանն ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ,  չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է կամայական մեկնաբանություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին