▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաև ես եմ ասում, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետև...Ռուզան Խաչատրյան

«Խորհուրդ կտամ մամուլին այդպիսի սադրիչ գործողություններով չզբաղվել»,-ասել է ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի տիկինը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին, միջամտելով ՊՆ Նախկին նախարարի հետ նրա զրույցին, որ վերաբերում էր նրա մասին մամուլի հրապարակումներին: 

Իսկ հարցին, որ ինքը՝ Ռուզան Խաչատրյանն էլ քիչ չի հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում և թիրախում, մասնավորապես, ասել է.

«Այսօր նաև ես եմ ասում, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետև իշխանության ղեկին գտնվում են մարդիկ , ովքեր կազմակերպում են այդ տեղեկատվական տեռորը, եթե անհրաժեշտություն լինի, ես մամուլով եույթ կունենամ ու կներկայացեմ, թե ովքեր են դա կազմակերպել... »: 

«Լավ, լավ...»,-ընդատել է Սեյրան Օհանյանը՝ տիկնոջը, որը, նրանց ընտանիքի շռայլ կյանքի մասին հարցին հակադարձել է. «Ընտանիքիը եթե գեղեցիկ է ,դա չի նշանակում, որ մեծ գումարներ են այդտեղ ներգրավված»: 

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում կայացած Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հրավիրած հանրահավաքին մասնակցում էր նաև Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը: Նա նույնպես հարթակում էր: Իսկ հանրահավաքից հետո բոլորի հետ միասին մասնակցեց երթին՝ «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին» կարգախոսով. երթուղին՝ Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Սայաթ–Նովա փողոց–Ազատության հրապարակ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին