Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Մերձմոսկվայի Լենինյան շրջանում կայանված մեքենայի բեռնախցում հրազենային վիրավորմամբ 2 հայ տղամարդու դիակ է հայտնաբերվել: Հայտնի են դարձել մահացած հայտնաբերված երկու տղամարդկանց անունները:
Սպանվածներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Խորեն Մարգարյանն է, երկրորդը՝ Աբխազիայի բնակիչ Միքայել Լալայանը: Փորձագետները եկել են եզրակացության, որ սպանությունից առաջ նրանց խոշտանգել են, քանի որ մարմնի և դեմքի վրա եղել են կապտուկներ և քերծվածքներ:Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը:
Այս առիթով թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել. փողոցներից մեկում կայանված ավտոմեքենան երկուշաբթի երեկոյան հայտնաբերել է մոտակա տներից մեկի բնակիչը: Նրան կասկածելի է թվացել, որ անծանոթ ավտոմեքենան երկար ժամանակ կանգնած է իր տան մոտ: Տղամարդը ոստիկանություն է կանչել: Իրավապահները որոշել են զննել կասկածելի ավտոմեքենան: Բեռնախցիկում նրանք տղամարդու երկու մարմին են գտել: Փորձագետները եկել են եզրակացության, որ սպանությունից առաջ նրանց խոշտանգել են, քանի որ մարմնի և դեմքի վրա եղել են կապտուկներ և քերծվածքներ:
Քննիչները վարկած են առաջ քաշել,ըստ որի` դա եղել է պատվիրված սպանություն, քանի որ մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, ապա՝ գլխին: