Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ազգությամբ վրացի ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակի, ով անդրադարձել էր Հայաստանի հավաքականի ավագի գոլին «Սանդերլենդի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղում:
«Շնորհակալություն աջակցության համար, սիրելի Թինա Կանդելակի»,- ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհու թվիթերյան գրառումը մեկնաբանել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Թինա Կանդելակին Մխիթարյանի գոլից հետո կատարել էր հետևյալ գրառումը. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!»:
Հենրիխ Մխիթարյանի գրառումից հետո Կանդելակին գրել է, որ ֆուտբոլիստին սիրում է իր մայրն ու Թբիլիսիի բոլոր հայերը, ինչին 28-ամյա կիսապաշտպանը պատասխանել է. «Մեծ շնորհակալություն ձեր մորը և Վրաստանում իմ բոլոր երկրպագուներին»: