▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4-ամյա փոքրիկի վիրահատությունն արժե 30.000 եվրո. ընտանիքն օգնության կարիք ունի

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ քաղաքացի Արմեն Բաբայանի 4-ամյա դուստրը տառապում է մանկական ուղեղային կաթվածով, գլխուղեղի աջ կողմում առկա է ուռուցք:

Ինչպես նշում է Արմեն Բաբայանը, Asekose.am-ի հրապարակումից հետո բազմաթիվ բարերարներ են հայտնվել և ֆինանսական օգնություն են ցուցաբերել երեխայի բուժման համար: Հայրը 4-ամյա դստեր գլխուղեղի դիսկը և բժշկական հետազոտության պատասխաններն ուղարկել է Գերմանիա, որտեղ դրանք ուսումնասիրելով` բժիշկները գրավոր պատասխան են ուղարկել Արմեն Բաբայանին` նշելով, որ թեև երեխայի գլխուղեղի ուռուցքը բավական մեծ է, բայց վիրահատության դեպքում երեխան կդառնա լիարժեք առողջ` առանց էպիլեպսիկ ցնցումների: Ընտանիքն այս անգամ ևս օգնության կարիք ունի, քանի որ այդ վիրահատությունն արժե 30.000 եվրո:

Նշենք, որ եթե երեխային վիրահատեն Հայաստանում, ապա աղջնակը ամբողջ կյանքում չի կարողանա քայլել: 

Կոնտակտային անձի հեռախոսահամար՝ 077069987 (Արմեն՝ հայր):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին