▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի է ենթարկվել Գևորգ Ալթունյանը

«Փառք Աստծո՝ ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների  նախկին տնօրեն, ՀՀ Պաշտպանության Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով երեկ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին:

Գևորգը նշեց, որ ինքը  լավ վիճակում է գտնվում, իսկ վթարի մյուս մասնակից ավտոմեքենայի վարորդի 14-ամյա դուստրը հիվանդանոց է տեղափոխվել միայն ապահովության նպատակով:

Հավելենք, որ  երեկ՝ ապրիլի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի և Սարգսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհի խաչմերուկում. իրար են բախվել  «ՎԱԶ-21214» և «Աուդի Ա4» ավտոմեքենաները: Վերջին մեքենայի ղեկին եղել է Գևորգ Ալթունյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին