▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արեգ Միքայելյանը՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն

ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Արեգ Միքայելյանը,-այս մասին հայտնում են ԳԱԱ մամուլի ծառայությունից:

Արեգ Միքայելյանը ծնվել է 1962թ.` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

Արեգ Միքայելյանի գիտական նախասիրություններն են` աստղագիտական շրջահայություններ, սպիտակ թզուկ և պայթյունային փոփոխական աստղեր, ակտիվ գալակտիկաների որոնումներ և բազմալիքային ուսումնասիրություններ, տիեզերական ենթակարմիր, ռենտգենյան և ռադիո աղբյուրներ, վիրտուալ աստղադիտարաններ:

Արեգ Միքայելյանը 11 գրքույկի, 192 հոդվածի, 17 էլեկտրոնային կատալոգի հեղինակ է: Նա ղեկավարել է ՀՀ Գիտության պետական կոմիտեի թեմատիկ, ANSEF, CRDF ARP1-2849-YE-06, ISTC A-1451, A-1606, CNRS, DFG, DAAD, NASA, COST և այլ դրամաշնորհային ծրագրեր:

Արեգ Միքայելյանն անդամակցում է Միջազգային աստղագիտական միությանը (ՄԱՄ, IAU), Եվրոպական աստղագիտական ընկերությանը (EAS), Եվրոպական ֆիզիկոսների ընկերությանը (EPS), Եվրասիական աստղագիտական ընկերությանը (EAAS), EAS ենթատարածաշրջանային կոմիտեին (SREAC), Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսին (IVOA), Մոլորակային տվյալների միջազգային ալյանսին (IPDA), Հայկական աստղագիտական ընկերությանը(ՀԱԸ, ArAS):

Արեգ Միքայելյանն արժանացել է Եվրասիական աստղագիտական ընկերության, Հայկական ֆիզիկոսների ընկերության, Էլեկտրոնային գիտության մրցանակների:

Կարող եք կարդալ՝ Թե ինչպես Խրուշչովը Բյուրականում մասնակցեց աստղադիտակի բացման արարողությանը

Ամենամեծ մարմինների բախումը Երկրի հետ կարող է բերել նրա զգալի ցնցման.Աշխարհի կործանում՝ երկու տիպի սցենարով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին