▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի թիվ 147 դպրոցն անվանակոչելու են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժողովուրդ ջան, երեկ Երևանի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի և տուրիզմի հանձնաժողովում ներկայացվեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի թ.147 դպրոցն անվանակոչել Արցախի հերոս, այդ դպրոցի շրջանավարտ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻ անվամբ: Հանձնաժողովի անդամներս միաձայն դրական եզրակացություն տվեցինք այդ նախագծին: Ուրախ եմ այս նախագծի համար:
Նաև տեղեկացնեմ, որ Երևանի Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անվամբ անվանափոխելու վերաբերյալ իմ ներկայացրած նախագիծը հետաձգվեց այն պատճառաբանությամբ, որ ընտրություններից առաջ նպատակահարմար չէ փողոցի անվանափոխություն իրականացնել, հանձնաժողովի բոլոր անդամներն էլ համաձայն էին Երևանում Ազգալդյանի անվան փողոց անվանակոչելու գաղափարի հետ, սակայն միակարծիք չէին հենց Լենինգրադյանը անվանափոխելու հետ: Ավագանու անդամ ընտրվելու դեպքում շարունակելու եմ այս նախագիծը պնդել, նամանավանդ որ առկա է Քաղաքացիական նախաձեռնությամբ հունվարի 17-ին քաղաքապետին ուղղված նույն առաջարկը պարունակող նամակը, որին կցված են 8932 երևանցիների ստորագրությունները»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին