Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործով ձերբակալված կա։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
«Ապրիլի 22-ին Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին` պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ»,-ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կատարվում է նախաքննություն` դեպքի մանրամասները պարզելու համար։