armtimes.com-ը գրում է. Մեր տեղեկություններով, քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված երեք անձինք ընկերներ են, տարբեր մարզերի բնակիչներ:
Մեր տեղեկություններով, նրանք բազմիցս արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան: Նրանցից մեկը խոհարար է, մյուս երկուսը շինարարական աշխատանքներ են կատարել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Դոն Պիպոյին սպանելու պատվեր է իջեցվել, բայց պատվերը Ռուսաստանի՞ց է, թե Հայաստանից՝ դեռ պարզ չէ: Նրանք առայժմ հակասական ցուցմունքներ են տալիս:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 35-104 հոդվածի (սպանության նախապատրաստություն) եւ 235 հոդվածի հատկանիշներով (ապօրինի զենքը պահելը, կրելը):
Ձերբակալված երեք անձանց անուններն իրավապահները դեռ գաղտնի են պահում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում