▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաց բերող»-ի մարմինը հանձնել են հողին. եղբայրը վաճառել է մեքենան և բոլոր ծախսերը հոգացել

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մարմինն արդեն հանձնել են հողին։ ArmLur.am-ի հետ զրույցում  Արթուր Սարգսյանի եղբայրը` Արսեն Սարգսյանը հայտնել է, որ վաճառել է իր մեքենան և հուղարկավորության բոլոր ծախսերը հոգացել: Նշենք, որ նրա աճյունը գտնվում էր բետոնային դամբարանում:

Հիշեցնենք, որ Հաց Բերողի մայրը` Դոնարա Պետրոսյանը հայտարարություն էր տարածել և թաղման հանձնախմբի անդամներ՝ Թամար Հովհաննիսյանի և Ալեք Ենիգոմշյանին մեղադրել նրանում, որ դեռ իր կենդանության օրոք փորձում իրեն զրկել մայրական իրավունքից«. Այս հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին քարի նստած: Այս հանձնախմբի անդամները տարբեր պատճառաբանություններով այդպես էլ չեկան Հաց Բերողի ինքնահողի արարողությանը, մինչև քառասունքը ոչ մի շաբաթ օր չեկան ինձ հետ գերեզման, չեկան մեր տուն ինձ ցավակցելու, առանց ինձ քառասունքի արարողություն արեցին»,-ընդգծել էր մայրը` հավելելով. «Խնդրում եմ բոլորիդ օգնեք ինձ հողին հանձնել որդուս: Նյութը ինչպես Արթուրիս համար ինձ համար էլ նշանակություն չունի, իսկ ոտնամանում գումար պահելը և երբեք փողին գերի չդառնալը ես եմ սովորեցրել իմ որդիներին: Գերեզմանի կառուցապատումն էլ մեր ընտանիքը կհոգա իր համես հնարավորություններով, իսկ եթե կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կօգնեն մեզ շատ բարի»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին