▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուլիսին և օգոստոսին օդի ջերմաստիճանը նորմայից բավական բարձր կլինի` հասնելով մինչև +42 աստիճանի. Գագիկ Սուրենյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ այս տարի հունիսին հանրապետությունում օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, իսկ հուլիսին ու օգոստոսին` նորմայից բավական բարձր:

«Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին գիշերը ջերմաստիճանը կիջնի +2–ից +5, իսկ ցերեկային ժամերին՝ +24+28: Լոռու մարզում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +3–ից +6, ցերեկային ժամերին՝ +25–ից +30: Տավուշում գրեթե նույն ջերմային ֆոնը կդիտվի: Սյունիքի մարզի հովտային շրջաններում գիշերը կդիտվի +10+ 15 ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +33–ից +37  աստիճանի: Երևանում հունիսի հատկապես առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել +7–ից +10,  իսկ արդեն երկրորդ տասնօրյակում՝ ցերեկը կդիտվի +34–ից +36 աստիճան»,- ասաց նա: Գ. Սուրենյանի խոսքով` այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, այդ պատճառով հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր:

Ըստ Սուրենյանի` լինելու են օրեր, երբ գրանցվելու է +40  և նույնիսկ` ավելի բարձր ջերմաստիճան:

 «Առանձին օրերին Արարատյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակում՝ մինչև +41+42 աստիճան տաքություն»: 

Կարդացեք նաև` Մոսկվայի փոթորիկը կկրկնվի՞ Հայաստանում. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին