▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնգյակի ծնողներին Մայր աթոռի նվիրած բնակարանի առքուվաճառքը կատարվել է. այն Մեծամորում է

Armtimes.com-ը գրում է. Երեւանում  մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակի ծնողներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խոստացած բնակարանի առքուվճառքի գործարքն արդեն ավարտվել է, եւ մնում է նրանք ստանան սեփականության վկայականը:

Երեխաների հայրը` Վարդան Կարապետյանը, մեր զրույցում ասաց, որ բնակարանը Մեծամոր քաղաքում է, ունի չորս սենյակ, գտնվում է բարվոք վիճակում:

Այս ընթացքում բարի մարդիկ նրանց տարբեր աջակցություն են ցուցաբերել: Վարդան Կարապետյանից տեղեկացանք, որ խոստացված երկու օրորոցները «սպասում» են իրենց փոքրիկ տերերին: Երբ նրանք տուն գան, ինքը զանգահարելու է բարեգործին, որպեսզի մահճակալները բերվեն:  

Նոր տուն տեղափոխվելուց հետո երիտասարդ ընտանիքը տեխնիկա նույնպես կունենա: VLV Electronics-ը նրանց հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա եւ գազօջախ է նվիրել: Այսիպիսով, նորաստեղծ ընտանիքն այժմ միայն կահույքի խնդիր ունի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին