Արթուր Պետրոսյանը դիմային գծի հետևից գնդակն ուղարկել է դարպասը от Asekose TV на Rutube.
Հայկական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկը, ներկայումս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնող Արթուր Պետրոսյանը մեր հավաքականի՝ Մոնտենեգրոյում անցկացրած մարզումներից մեկի ժամանակ փայլուն գոլի հեղինակ է դարձել՝ դիմային գծի հետևից գնդակն ուղարկելով դարպասը:
Տեսանյութն Ինստագրամում հրապարակել է Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը Պոդգորիցայում նախապատրաստվում է Մոնտենեգրոյի հավաքականի հետ այսօր կայանալիք ընտրական խաղին, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: