Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկը՝ Բյուրականի աստղադիտարանը, հյուրերին արդեն կընդունի հենց գլխավոր ճանապարհից։ Երկար տարիների ընդմիջումից հետո բացվել են աստղային դարպասները, որոնց այս կերպ են անվանել Աստղադիտարանի հիմնադիր, աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանն ու աշխատակիցները։
«Այսինքն՝ դարպասներ դեպի երկինք, դեպի աստղեր, դեպի տիեզերք։ Աստղերով դարպասները եղել են դեռևս Վ․ Համբարձումյանի ժամանակներից սկսած, իսկ մենք փորձել ենք թարմացնել։ Նույնիսկ հիմա կդժվարանամ ասել, թե երբվանից են փակ այս դարպասները՝ խորհրդային ժամանակներից որ հաստատ։ Նախկինում գնում էինք դեպի գյուղ, իսկ սա Երևանից եկող ուղիղ ճանապարհն է»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանն էլ հիշեց՝ այս դարպասներով անցնում ու դառնում էր Համբարձումյանի մեքենան։
«Բայց ես համոզված եմ՝ նա չի էլ նկատել դա, քանի որ միշտ աշխատում էր, անգամ մեքենայում»,-նշեց Էլմա Պարսամյանը։
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում