▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան

Որդիս հարցրեց՝ արդյո՞ք մահանալու ես. իմ ախտորոշմամբ մի քանի շաբաթ են ապրում. Անի Քոչարի բացառիկ հարցազրույցը

Վարչապետն աչքի ընկած դիրքապահներին պարգևատրել է հայկական ժամացույցներով

Կապ չունի՝ ով է իշխանությունը,կբացահայտեմ՝ շահարկվել է Ռիտա Սարգսյանի անունը. Իրինա Հարությունյանը՝ անսպասելի զանգի մասին

Սենսացիա. Քարահունջի առեղծվածը



2013-11-25 10:05:39

Աստղագիտության զարգացման համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում դեռևս նախապատմական ժամանակաշրջանում հողից և քարից կառուցված աստղադիտարանները: Սիսիանի տարածքում գտնվող «Զորաց քար» կառույցը իր արտաքին տեսքով նման է Անգլիայի քարե մեգալիտային կառույցին, որին անվանում են «Սթոնհենջ»:

«Զորաց քար»-ում գիշերահավասարի և արևադարձի օրերին կատարված նախնական դիտումներն ու չափումները խոսում են այն մասին, որ այդ կառույցը ծառայել է աստղագիտական նպատակների համար: «Զորաց քարերի» պեղումների, վերջինի Քարահունջ անվանման հետաքրքիր պատմության, Պարիս Հերունու կողմից աստղաֆիզիկոսի աշխատանքները առանց համաձայնության որպես իր աշխատանք ներկայացնելու և այլ հարցերի շուրջ զրուցել ենք աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանի հետ:

Տիկին Պարսամյան,  թերևս խոսենք կատարված բաղձալի  երազանքի՝ պեղումների  մասին: Ինչպե՞ս սկսվեց:

-Նախ, նշեմ, որ  իմ հետազոտությունների բնագավառն է՝ Կոմետար, պլանետար միգամածությունների ֆիզիկա, բռնկվող աստղեր, T-Ցուլի տիպի աստղեր, ֆուորներ, սակայն, ինչպես գիտեք, ամբողջ կյանքում երազել եմ մեկ անգամ պեղումների գնալ:  Գիտեի մեր հարևան երկրների հնագույն պատմությունը  և օրերից մեկ օր՝ 1966 թվականին,  քանի որ ամառ էր և շատ էի դիտումներ կատարում, դիմեցի ընկերոջս՝ հայտնի պատմաբան Խոնդկարյանին, թե կարո՞ղ ես ինձ մի տեղ ուղարկել պեղելու: Ասաց՝ գնա Մեծամոր:

Եվ պեղումները սկսվեցին Մեծամորից: Մի հեքիաթային բան էր, նմանը չեմ տեսել: Մինչ ես պեղումներ էի կատարում, գետնի տակից դուրս էին եկել մեհյանի 7 գլուխները: Որ ես տեսա՝ ոնց որ հեքիաթ լիներ:  Հետագայում չկարողացանք պահպանել և միայն հիմքն է մնացել: Այսինքն, ժամանակն իր դերը կատարեց. Պահպանելը դժվար էր:

Մի տղա կար, անունը՝ Վարդան, երևի 10-րդ դասարանցի կլիներ, ասացին, թե տար Էլմային  «Փոքր բլրի» աստղերի նշանները ցույց տուր, որոնք հայտնաբերվել էին մեկ տարի առաջ:

«Փոքր բլուրը» 100 մետր հեռու էր հիմնական բլուրից: Մեծամորում տեսա աստիճաններ, որոնք միջօրեականի հարթության մեջ էին: Բազում նշաններ կային: Երբ որ ես տեսա աստիճանները և աստղի նշան, հասկացա,  որ ծանոթ վիճակ է: Վարդանին ուղարկեցի կողմնացույց բերելու:  Աստիճաններն ուղղված էին դեպի հարավ, անկյունի կիսորդը հյուսիս-հարավ ուղղությունն էր, ձախ կողմից աստղերի նշաններն էին, որոնք ես հետագայում  հաշվեցի և ցույց տվեցի, որ այդտեղ մոտ մ.թ.ա 2500-2600 տարի  առաջ  հավանաբար կատարվել են  առաջին դիտումները: Աստղագիտական մեթոդները կիրառելով ցույց տվեցի, թե որ աստղը կարող էր երևալ այդտեղից: Հորիզոնից մի աստղ էր ծագել, որին աստվածացրել էին, և բնականաբար տարվա ինչ-որ պահի հետ կարող էր կապված լինել.սկիզբ, վերջ..:  Այդտեղից 4 պայծառ աստղ էր դուրս գալիս և մեկը հենց Սիրիուսն էր, որը կիսագնդի ամենապայծառ աստղն է: Ամենայն հավանականությամբ նրանք տարվա առաջին օրերին դիտել են Սիրիուսը: 

Եթե չլինեի աստղագետ, չէի տեսնի, չէի զգա, թե աստիճաններն ինչու էին այսպես կառուցել:  Որ կանգնում ես այդ դիտողական հարթակի վրա՝ տեսնում ես հարավային ամբողջ երկրնակամարը, որտեղ ամենամեծ քանակությամբ աստղերն են ծնվում և մայր մտնում:  

Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք «Զորաց քարեր»-ում:

-1984թ. երբ գնացի «Զորաց քարեր», ցուցանակի վրա  գրված էր «Ղոշուն դաշ»: Տղաները  սկսեցին  կոտրել ցուցանակը, քանի որ թուրքերեն բառ էր: Իսկ այն թարգմանաբար նշանակում է «քարե զորք»: Երբ տեսա մեգալիտային կառույցը, միանգամից ասացի.

-Ախր սա «հենջ» է:

Նման մեգալիտային կառույցներ հայտնաբերվել էին Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և այլ վայրերում: Որոշ մասը կապ է ունեցել աստղագիտության հետ:

Եվ, 1984թ.նոյեմբերի 25-ին  «Զորաց քարեր»-ի  վերաբերյալ հոդված գրեցի՝ «Անգեղակոթի առեղծվածը»  վերնագրով (քիչ հեռու գտնվող գյուղի անունով, քանի որ թուրքերեն անվանումով չգրեցի): Ավելի ուշ իմացա, որ հուշարձանի՝ աստղագիտության հետ հնարավոր կապի մասին գրել է հնագետ Խնկիկյանը: Հետո ինձ զանգահարեց «Կոմունիստ» թերթի խմբագիրը և հայտնեց նոր անվանումը՝  «Զորաց քարեր»: Չգիտեմ՝  իր, թե մեկ ուրիշի կողմից ընտրված:

Ասում են, թե քարերի վրա արված անցքերը եղել են քարեըը տեղաշարժելու, անասուններին  տեղափոխելու  արդյունքում, որոշներն էլ պնդում են, թե սա զուտ աստղագիտական առումով է: Ի վերջո, «Զորաց  քարեր»-ը կապ ունի՞ աստղագիտության հետ, թե ՝ ոչ:

-Հնարավոր է: Դեռ պարզագույն դիտումներ են արվել՝ Արեգակի, Լուսնի հետ կապված և ավելին դեռևս հայտնի չէ:  Հայաստանն  այնպիսի հնագույն պատմություն ունի, որ  «մտածել»  պետք չէ:  Որոշ քարերի վրա, այո՛, կան կլոր անցքեր: Սա կարող է պատահականություն համարվել, ես չեմ պնդում: Ինչի համար են քարերի անցքերը. Դա կարելի է միայն ենթադրել:

Հնարավոր է, որ դիտել են Արեգակը՝ արևածագին և մայրամուտին կամ այլ երկնային մարմիններ:

Հնագույն աստղագիտության ուսումնասիրողներից  Հոկինսը իր՝ «Սթոնհենջի առեղծվածը»  գրքում  անդրադառնալով «Զորաց քարեր»-ին՝ նշել է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանում լուսնային և արեգակնային օրացույցներ են եղել և այդ մասին կարող են խոսել արևելյան մասում գտնվող քարերի վրա արված անցքերը»:

Ենթադրվում է, որ Զանգեզուրի քարե օղակաձև կառույցները՝ մ.թ.ա 2-րդ հազարամյակ,  նույնպես կարող էին օգտագործվել Արեգակի և Լուսնի աստղագիտական դիտումների համար: 

Այնուհետև «Զորաց քարեր»-ն անվանեցիք Քարահունջ, ինչու՞:

-«Աշխարհում շատ կան «հենջ»-եր, այդպիսի մեգալիտիկ կառուցվածքներ, բայց մեր շրջակայքում չկա: Այդ իմաստով յուրահատուկ է Հայաստանը: 100-ներով եղած «հենջ»-երը աստղագիտության հետ կապ չունեն, 1 կամ 3-ը կարող են օգտագործված լինել դիտումների համար:  3-րդ, 2-րդ , 1-ին հազարակմյակներում քարերի նման կույտերն աշխարհում հայտնի են եղել: Դրա համար «Զորաց քարի» հուշարձանի տարեթիվը որոշելը մինչև այսօր, բացի հնագիտական մեթոդից , այլ մեթոդ չկա որոշելու համար: Այն տարեթիվը, որ տվել է Հերունին, չի կարող գործել: Նրանք օգտագործել են իմ մեթոդը, որն արել եմ Մեծամորի հնագուն հարթակների ժամանակաշրջանը որոշելու համար: Եթե վերցնում են անցքերը, թե ինչ լուսատու կարող էր երևալ, մոռանում են այն, որ այդ  շրջանում երկրաշարժերը շատ են:

Մի փոքր աստիճան ուղղությունը փոխելով կարող են հազարամյակներ փոխվել: Եթե այդ մեթոդը գործեր՝ ինքս կանեի: Քարերից ոմանք ընկել են և մի փոքր շարժում՝ ամեն ինչ կփոխվի: Սա 4000 տարվա հուշարձան կարող է լինել՝ համաձայն հնագիտական տվյալների:

Ինչ վերաբերում է անվանը, ապա այն հետաքրքիր պատմություն ունի: Սուրճի սեղանի շուրջ զրուցում էի փեսայիս հետ, ով Քարահունջ գյուղից էր: Սեղանին դրված էր նաև Քարահունջի օղի: Եվ ես պատմում էի  «Զորաց քարերի» մասին. այն, թե  ոնց եմ տեսնում, ինչ եմ տեսնում: «Սթոնհենջ», «Սթոնհենջ»..մեկ էլ երկուսս էլ՝  «սթոն»՝ Քարահունջ: Այժմյան բառարաններում  «հենջ»-ը թարգմանվեց կախված: Քարահունջ՝ հունջ-փունջ:

 Իսկ Քարահունջը «Զորաց քարեր»-ից 40 կմ հեռավորության վրա է գտնվում:

Տիկին Պարսամյան, խոսեցիք Հերունու կողմից  «Զորաց քարեր»-ին տարեթիվ տալու մասին, որն է՝ 7000: Բայց, որքան էլ չեք ցանկանում խոսել, կխնդրեի պատմեիք, թե ինչպես Ձեր աշխատանքները՝ կապված «Զորաց քարեր»-ի հետ, հայտնվեցին  Պարիս Հերունու ձեռքում: Որքանով ես տեղյակ եմ` նրան այս ամենի մասին ինքներդ եք պատմել:

-«Զորաց  քարերի»-ի  մասին  ես պատմեցի Բյուրականի աստղադիտարանում: Սակայն ամեն ինչ կիսատ թողեցի, քանի որ Մեքսիկա էի  մեկնելու: Չնայած, հստակ որոշել էի՝ գալ և շարունակել ուսումնասիրությունը: Մինչ այդ՝ 1987թ, 4-5  հոգու , այդ թվում և Հերունուն, տարա,  ցույց տվեցի, ուրախացան, թե այս ինչ հետաքրքիր է: Ասացի, որ գնում եմ  Մեքսիկա, կազմակերպեք, վերևից նկարեք, բայց մտքովս չէր անցնի, որ ամբողջը աշխատանքս տալով ինչի կարող էի հանգել:

Մեքսիկայից գալիս եմ, միացնում եմ հեռուստացույցը,  տեսնեմ՝  վարողը հաղորդումը սկսում է հետևյալ կերպ. Սենսացիա.., սենսացիա…

Ասում եմ՝ այս ի՞նչ սենսացիա է  եղել Հայաստանում: Պարիս  Հերունին Քարահունջի մասին է խոսում… Հետո հանդիպեցի իրեն և հարցրեցի՝

- Պարի՛ս, ինչո՞ւ անունս չնշեցիր,- ասաց, թե ժամանակ չտվեցին:

Երևի մտածել է, թե չեմ վերադառնալու…

Մինչդեռ ամերիկացի աստղագետ Հոկինսը այդ առիթով նամակ է գրել  Վ. Համաբարձումյանին…

-Այո՛,  Հոկինսը նամակ գրեց  Վ. Համբարձումյանին՝ Մեծամորի, Քարահունջի մասին: Նամակում նշում է, որ պետք է ինձ ոգևորեն՝ շարունակել աշխատանքները:

«Համոզված եմ, որ «Սթոնհենջ»-ը  միակը չէ,  և Հայաստանում կարող է նման բան լինել»,-գրված էր նամակում:  Ես սա էլ ցույց տվեցի Պարիսին, թե տե՛ս, ինչ հետաքրքիր  բաներ է ասվում: Հետագայում  անգամ սա, առանց իմ անունը հիշատակելու, զետեղեց իր գրքում:

Չնայած այս ամենին`  դեռեւս Զորաց  քարերում պեղումներ չեն իրականացրել, միայն ուսումնասիրել են: Նախատեսվում է, որ հայ-լեհական արշավախումբը եկող տարվա ամռանը կսկսի Քարահունջի պեղումները: Ինչպե՞ս եք վերաբերում այդ պեղումներին, Ձեզ առաջարկե՞լ են մասնակցել: Ընդհանրապես հայ աստղագետներ ընդգրկվո՞ւմ են:

-Ոչ…մեզ չեն էլ ասել: Բոլորը միայն գրանտի համար են:

Ցանկություն չունեցա՞ք շարունակել ուսումնասիրությունը:

-Ցանկություն ունեցա, որ տվեցի աշխատանքներս: Երբ վերադարձա՝  տեսա որ ողջ Հայաստանը գոչում է՝  Քարահունջ…

Անի Կարապետյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.