▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում անհետ կորած հայ փոքրիկի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հայրը

ԱՄՆ-ում անհետ կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյանի հայրը որդու մեկամսյա ապարադյուն որոնումներից հետո ձերբակալվել է սպանության կասկածանքով: CNN-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են Լոս Անջելեսի ոստիկանական գրասենյակից:

35-ամյա Արամազդ Անդրեասյան ավագին ձերբակալել են հունիսի 23-ին՝ Լաս Վեգասում որդու սպանության կասկածանքով: Ոստիկանությունը չի հաղորդել, արդյո՞ք գտել է երեխայի մարմինը կամ որեւէ այլ ապացույց:

Հիշեցնենք, որ Անա Էստվեզը կրտսեր որդու՝ Արամազդի անհետանալու մասին հայտնել է ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չի եկել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային մորը փոխանցելու:

Նույն օրը երեխայի հորը՝ Հարավային Փասադենայի բնակիչ Արամազդ Անդրեսյան ավագին, անգիտակից վիճակում գտել են իր մեքենայից ոչ հեռու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին