▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չափազանց կարևոր գործընթաց ենք սկսել և շատ հետևողական շարժվելու ենք առաջ. Կարեն Կարապետյան

 

Երկրատեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «2016 թվականին մեր կողմից նախաձեռնվեց տնտեսության տարբեր ոլորտներում ճյուղային երկրատեղեկատվական համակարգերի ներդրման ծրագրեր: Երևան քաղաքում արդեն իսկ ներդրվել է այդ համակարգը, օգոստոս ամսից այն հասանելի կլինի Գյումրի քաղաքում, տարեվերջին՝ Վանաձորում: Ելնելով մեր կողմից որդեգրած թվային օրակարգի հրամայականից, միաժամանակ նշված համակարգերի ինտեգրման և դրա միջոցով տնտեսական արդյունավետության խթանման հնարավորություններից՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 3-շաբաթյա ժամկետում ուսումնասիրել և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ներկայացնել առկա թվային քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկատվություն, երկրատեղեկատվական համակարգի բնագավառում իրականացված աշխատանքների նկարագիր՝ դրանք կադաստրի պետական կոմիտեի գեոպորտալին ինտեգրելու նպատակով»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին ապահովել առաջին կետով սահանված տեղակատվության տեղական ինքնակառավարման մարմիններից հավաքագրումը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ներկայացնել իրենց տնօրինման տակ գտնվող և/կամ շահագործման հանձնված գծային ենթակառուցվածքների հանութագրման նյութերը, իսկ դրանց բացակայության դեպքում` ներկայացնել հանութագրման աշխատանքների կազմակերպման հստակ ժամանակացույց: Վարչապետը հանձնարարել է նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին 1-ին և 2-րդ կետերով ներկայացված տվյալները ստանալուն պես 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ համապատասխան նյութերը կադաստրի պետական կոմիտեի գեոպորտալ ներբեռնելու վերաբերյալ:

«Շատ կարևոր է, որ օգտատերերը ներկայացնեն այդ համակարգի բարելավման վերաբերյալ առաջարկություններ: Այսօր Երևան քաղաքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ենթակառուցվածքների միանալու դեպքում, կարող է այդ համակարգից օգտվել և հասկանալ, թե տվյալ հասցեի մոտակայքում՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր, ինտերնետ և այլ ծառայություններ ստանալու ինչ հնարավորություններ կան»,-նշել է վարչապետը և հավելել, որ դա կնպաստի, որ գործարար աշխարհը, մեր քաղաքացիները տեղեկանան, թե ինչպիսի պոտենցիալ հնարավորություննեևր կան: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ համակարգի ներդրումը չի բերելու վարչարարության և ռիսկերի ավելացմանը: «Չափազանց կարևոր գործընթաց ենք սկսել և շատ հետևողական շարժվելու ենք առաջ՝ գույքագրելու և ունենալու ենք մի համակարգ, որը հասնելի է լինելու մեր քաղաքացուն և գործարարին»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է նաև, որ առաջարկվել է համայնքների ղեկավարներին միանալ այս համակագին՝ ներկայացնելով իրենց իրավասության տակ գտնվող տեղեկատվությունը, մասնավորապես, համայքնի գլխավոր հատակագիծը և այլ գրաֆիկական նյութեր, ինչը հնարավորություն կտա գործարարին տեղեկանալ իրեն հետաքրքրող հատվածում առկա ենթակառուցվածքների մասին:

Կառավարությունում քննարկված մի քանի այլ հարցեր`  ստորև ներկայացված տեսանյութերում.

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին