▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարձակում Եգիպտոսում՝ զոհվել են գերմանուհիներ, վիրավորվել՝ հայուհիներ․նոր մանրամասներ

Հուրգադայի Sunny Days El Palacio հյուրանոցում հարձակման հետեւանքով զոհված կին զբոսաշրջիկների շրջանում եղել են նաեւ Գերմանիայի քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով Կարմիր ծովի անվտանգության վարչությունը։

Պարբերականի տվյալներով, 20-ամյա տղամարդը դանակով հարձակվել է վեց կնոջ վրա։ Հարձակման հետեւանքով զոհվել են երկու գերմանուհիներ, եւս չորս օտարերկացի կանայք են վիրավորվել։ Հուրգադայի գլխավոր հիվանդանոցում, որտեղ տեղափոխել են կանանց, հայտնել են, որ վիրավորներից երեքը հայուհիներ են, իսկ մեկը՝ Չեխիայից է։

Եգիպտոսի ՆԳՆ-ի տվյալներով, հարձակումը տեղի է ունեցել առավոտյան մոտ ժամը 11-ին։ Հարձակվողը ձերբակալված է, նրան հարցաքննում են։ Միջադեպի ականատեսը անանունության պայմանով պարբերականին հայտնել է, որ հարձակվողը ջինսով էր ու սւ մարզական վերնազգեստով ու խոսում էր հեռախոսով։ Նրա խոսքով, հարձակվողը ինչ-որ մեկին խնդրել էր գալ իր ետեւից։ Ականատեսը պատմել է, որ բախվել էր կասկածյալին, բայց վերջինը նրան ասել է, որ հեռու մնա իրենից, քանի որ նրա նշանակետը եգիպտացիք չէին։

Եգիպտոսի ՆԳՆ–ում AP-ի աղբյուրը հայտնել է, որ հարձակվողի թիրախը հենց օտարերկրացիներն են եղել։ Հարձակման ժամանակ նա արաբերեն բղավել է «Հեռացեք, ինձ եգիպտացիներ պետք չեն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին