▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս երիտասարդանալ 15 տարով. բժիշկ-կոսմետոլոգ Միշել Տոնոյան

Շվեյցարիայում ծնված և այնտեղ կրթություն ստացած բժիշկ-կոսմետոլոգ Միշել Տոնոյանն այժմ բնակություն է հաստատել և իր գործունեությունը ծավալում է Հայաստանում՝  գեղեցկացնելով ու անթերի տեսք հաղորդելով հայ աղջիկներին: Asekose.am-ը զրուցել է երիտասարդ կոսմետոլոգի հետ, ով պատմել է իր գործունեության, կանանց գեղեցկացնելու ու երիտասարդացնելու գաղտնիքների և այլ ծառայությունների մասին:

Կնճիռների առաջացմանը նպաստում են նաև տոնային կրեմները

Խոսելով կնճիռների վերացման մասին՝ նախ պետք է խոսել դրանց առաջացման մասին: Մեր օրգանիզմում կան հիալուռոնաթթու (Гиалуроновая кислота), կոլագեն և էլաստին, դրանք հիմնական բաղադրություններն են, որոնք ապահովում են մեր մաշկի էլաստիկությունը: Երբ հիալուռոնաթթուն դուրս է գալիս օրգանիզմից, իր հետ տանում է նաև  կոլագեն և էլաստին, և այդ հատվածում, որտեղ բջիջներն իրար հետ չեն շփվում, սկսվում է անհարթությունը, ինչն էլ մեր ժողովրդական լեզվով ասում ենք կնճիռ:  Կնճիռների առաջացմանը նպաստում են նաև տոնային կրեմները, որոնք մաշկից հանում են խոնավությունն ու հետևաբար՝ ոչնչանում է էլաստինն ու հիալուռոնաթթուն: Այսօր կոսմետոլոգիան այնքնան է զարգացել, որ հնարավորություն կա ազատել կանանց ամենախորը կնճիռներից: Ես աշխատում եմ  մաքուր հիալուռոնաթթվով, որը  ներարկում եմ կնճռի տակ, գործընթացից  2-3 օր հետո երևում է վերջնական արդյունքը:

Բարդություններ կարող են լինել, եթե բժիշկն աշխատի սխալ տեխնոլոգիայով

Թելերը մշակված են կոլագենով և էլաստինով պատրաստված հատուկ տեխնոլոգիայով: Դրանք տեղադրվում են և մարմնի և դեմքի ամբողջ կոնտուրային շրջանով՝ որովայնի, հետույքի, ոտքերի, նույնիսկ՝ կրծքերի շրջանում: Կան մեզոթելեր և ոսկեջրած թելեր: Վերջինս պահպանվում է 1-ից մինչև 2 տարի, կախված է մարդու նյութափոխանակությունից: Վերջնական արդյունքը  երևում է մեկ ամիս հետո: Բարդություններ կարող են լինել, եթե բժիշկն աշխատի սխալ տեխնոլոգիայով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ես ընդհանրապես չեմ աշխատում հղիների հետ

Կան նյութեր, որոնք և հակաալերգիկ են և թույլատրվում են հղիներին, սակայն ես ունեմ մասնագիտական սկզբունք՝ ես ընդհանրապես չեմ աշխատում հղիների հետ: Լինում են խնդրով, բայց միևնույն ժամանակ այդ խնդրից չտեղեկացված հղիներ: Այդ ամենից խուսափելու համար նախընտրում եմ հղի կանանց սպասարկել երեխայի ծնունդից հետո:

Ես երաշխավորում եմ, որ մեր սարքավորումը ուռուցք չի առաջացնի

Այսօր լայն տարածում են գտել մազահեռացման տարբեր սարքեր, մեր էսթետիկ կենտրոնն աշխատում է միայն  ELOS մազահեռացման սարքով, որի անունը կրկին սխալ տարածում է գտել: ELOS-ը ֆիրմա է, ինչպես՝ Նոկիան, Սամսունգը և այլն: ELOS-ի ամբողջ խմբի անունն է SHR (Super Hair Mover): Մեր ֆիրման՝ Proderm-ն է, որը շատ արդյունավետ սարք է, և արդյունքը նկատելի է դարձնում հենց առաջին անգամից: Նա իր մեջ ունի պաշտպանիչ քար, որը ներքին օրգանները պաշտպանում է  լուսարձակումից: Մեր սարքը տարբերվում է լազեր և ֆոտո սարքերից նրանով, որ այն բացառում է ուռուցքի առաջացումն օրգանիզմում:  Ես երաշխավորում եմ, որ մեր սարքավորումը նման խնդիր չի կարող առաջացնել, թույլատրվում է 16+-ից: Մազահեռացումը պետք է կատարել 21 օրը մեկ, և ամենաշատը 10 այցից հետո ընդմիշտ ազատվում են անցանկալի մազերից: Խոսելով հղի կանանց մասին՝ պետք է ավելացնեմ, որ սա հակացուցում չունի, բայց կրկին իմ սկզբունքին դեմ չգնալով ես խուսափում եմ աշխատել ապագա մայրիկների հետ: Այս շրջանում հարկ եմ համարում նշել, որ մազահեռացումը պետք է կատարվի արևայրուքից 14 օր շուտ և դրանից 14 օր հետո:

Մինչև 25 կիլոգրամ նիհարեցնող ներարկումներ

Նիհարեցնող ներարկումներ շատերն են անում, սակայն դրանց մասին քչերն են բարձրաձայնում: Այս մեթոդը լայն կիրառում ունի հայտնիների շրջանում: Ամեն մարդ ունի  հասակ, ու դրան համապատասխան քաշ, եթե  նորմայից անցնում է 25 կիլոգրամը, ներարկումներն անզոր են որևէ բան փոխելու,և տվյալ մարդուն պետք է օգնի միայն դիետոլոգը: Սակայն մինչև 25 կիլոգրամ գիրացման դեպքում ես հասկանում եմ, թե ինչպես կարելի է մոտենալ այդ հարցին, պարզում եմ՝ արդյո՞ք վերջինս ունի նյութափոխանակության հետ կապված խնդիր: Այդ խնդրի դեպքում  ես նշանակում եմ այցելուին  էլկարնետին, որպեսզի կարգավորի նյութափոխանակությունը, որից հետո լինում  են դեպքեր, որ նույնիսկ անհրաժեշտ չի լինում լիպոլիտիկներ ներարկել: Լիպոլիտիկները 4 օրվա ընթացքում քայքայում են ճարպը: Այն խստիվ արգելվում է սրտի հիվանդություն ունեցող անձանց, քանի որ իր մեջ ներառում է կոֆեին: Գնային առումով այն հասանելի է բոլորին, մեզ մոտ այս գործըթացը բավականին մատչելի է:

Հաճախորդը նույնիսկ ամենաանվտանգ գործողությունն անելուց առաջ պետք է տեղեկացված լինի իր օրգանիզմի մասին, ինչ ալերգիաներ և հակացուցումներ ունի, որպեսզի խուսափենք խնդիրներից, և ես դրանից հետո իմ աշխատանքն իր գագաթնակետին կհասցնեմ՝ գեղեցկացնելով ու կատարյալ տեսք հաղորդելով իմ սիրելի հաճախորդներին,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքն ավարտեց բժիշկ-կոսմետոլոգ Միշել Տոնոյանը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին