▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մատենադարանում փորձում են հաշվեհարդար տեսնել աշխատակցի հանդեպ, որ խոսում էր թեմաներից, որոնց մասին շատերը լռում են…

Image may contain: 1 person, sittingՀիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրեր առաջ ինձ զանգահարեցին կադրերի բաժնից ու հայտնեցին, որ իմ աշխատանքային պայմանագիրը, որը լրանում է օգոստոսին, չի երկարացվելու։ Պատճառը՝ պայմանագրի ժամկետի ավարտն է, հաստիքը չի կրճատվում, իմ աշխատանքից կարծես դժգոհ չեն (համենայնդեպս, իմ անմիջական ղեկավարը շատ գոհ է, ու նրա կարծիքը նույնիսկ չեն էլ հարցրել՝ պե՞տք եմ, թե՞՝ ոչ) եւ իմ հեռացման ստույգ պատճառ, որպես այդպիսին. չկա։ Փաստորեն, այնքան են շտապում ազատվել ինձանից, որ սահմանաված 10 օրվա փոխարեն մեկ ամիս առաջ են ծանուցում։ Այ հիմա նոր հասկացա մեր ԺՊ Վահանի դիվանագիտական գործունեության կարճաժամկետ լինելու պատճառը։ Փաստորեն, սեփական կարծիքը արտահայտող մարդուն՝ աշխատանքից հեռացնելով է ԺՊ-Վահանը փորձում ապահովել իր կայունությունը։ Չգիտեմ՝ բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար՝ ես քամելեոն չեմ, հեռացված թե ոչ, ինձ համար միշտ էլ կարեւոր է Մատենադարանի հարատեւությունը, հանուն որի չեմ լռել ու չեմ էլ լռելու (դա ինձ համար քաղաքացիական պարտք է)։ Թե ովքեր կփորձեն իրեն «ձեռքերը տաքացնել» իմ բարձրացրած ազնիվ պայքարի կրակի վրա , դա արդեն ինձ չի հուզում: Մատենադարանն ինձ համար եկեղեցի, ինքնությանս ավազանն է, մի րոպե անգամ չեմ տատանվի սեփական կյանքս էլ հանուն նրա զոհելու համար։ Մարտական գործողությունների ժամանակ, երբ կրակում էի թշնամու վրա, ամեն դուրս թռչող փամփուշտի հետ մեր սրբերից մեկի անունն էի տալիս (Սուրբ Մաշտոցի անունը հավանաբար այն ժամանակ չեմ տվել ), եւ համոզված էի, որ այդ փափուշտներով ես սպանում եմ՝ հանուն այդ սրբերի։ Գիտեմ, երեւի կմտածեք՝ խեղված մարդու հոգեբանություն է, կամ էս ջահելը էս ի՜նչ պաթետիկ հայրենասիրություն է խաղում, գուցե իսկապես խաղ է, որին հավատում եմ կուրորեն, բայց հավատացեք՝ այն ձեռքը, որ չի հապաղել որոտալ, դրսից իր արժեքները ոչնչացնել ցանկացող թշնամու վրա, չի հապաղի նաեւ այդ արժեքները ներսից զավթել ու գրպանել ցանկացողի վրա։ Այնուամենայնիվ, ավելի հաճելի է տղամարդավարի հեռացվելը, քան «սեյվգրդ, ավե, տեո» եւ այլ օճառային կենսակերպ քարշ տալը՝ հանուն համընդհանուր թալակից՝ մինչեւ թոշակի գնալու օրը, մի պատառ հարամ պանրի։ Ես այսօր էլ իմ սկզբունքին անդավաճան եմ մնում, իսկ թերթերում ինչ գրել եմ՝ հիմնավոր ու փաստերով եմ գրել, ու հիմա էլ կարծում եմ, որ Վահան Տեր-Ղեւոնդյանը Մատենադարանի տնօրեն լինել չի կարող, պարոնը ազգային պարծանք չէ, դեռ գիտնական էլ չէ, ինչպե՞ս պիտի չգիտնականը գիտնակաների գլխին դիրեկտոր կարգվի, սա նշանակում է ջուրը գցել մյուս գիտնականների տարիների աշխատանքը, անարգել նրանց: Հիմա էլ մտածում եմ, որ դախլիներն ու դախլիների դիրեկտորը ուղակի պղծում են մի քանի մետր այն կողմ պահվող մեր սրբությունները, պղծում էին նաեւ այն ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի Խաղաղության թեզիսի բրոշյուրն էին դնում «Նոր գրքեր» ցուցափեղկի տակ, Եվ սա դեռ սկիզբն է։ Գուցե լռեն բոլոր 360 աշխատակիցներն էլ, բայց ես երբեք. ես ոչ մի կորցնելու բան չունեմ (իսկ ամենավտանգավոր մարդիկ ոչինչ կորցնելու վախ չունեցողներն են), ես ինձ ոչ մի հավանական թեկնածուի չեմ ծախել, ինձ երբեք չի գերել աթոռների տեսլականը, տարատեսակ տնօրեններին դուր գալու խնդիր երբեք չեմ ունեցել, աշխատաել եմ ավելի քանի 12-15 հիմնարկներում, բայց Մատենադարանը երբեք հիմնարկ չեմ համարել, էհ~ հեյ գիդի ժամանակներն. ով էր չափ տալիս եւ ով էր երգում, ես հո լավ եմ հիշում ։ ՊԿ Վահանը մի քիչ, դիանագետ լիներ, հակավահանական Արթուրին , աշխատանքից չէր հեռացնի, թե չէ հիմա պատկերացնում եք , որքան ազատ ժամանակ կունենամ նորանոր բացահայտումների համար : Բայց դե էս մի զարկն էլ Սուրբ Մաշտոցի անունի համար...»։

Image may contain: 1 person

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին