▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդվի համայնքում հանք բացելու վերաբերյալ լսումները տապալվեց, գյուղապետը «փախած է»

Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում գտնվող Արդվի համայնքում արդեն մի քանի շաբաթ է, ինչ քաոս է տիրում, քանի որ Արդվու սարերում պատրաստվում են հանք բացել: Գյուղացիները  հավատացնում են, որ դրանով գյուղը կկանգնի կործանման եզրին, սակայն հույսները չկորցնելով սպասում են չեղյալ կհամարվի այդ որոշումը, որի համար արդեն ստորագրահավաք են սկսել:

Ըստ գյուղացիների՝ գյուղապետը, ով կողմ է հանքափորմանը առավոտից «փախել» է գյուղից: Գյուղի բնակիչներն այսօր առավոտից փակել են գյուղ մտնող ճանապարհը։

Նրանք ասում են, այսօր Արդվիում նախատեսված են հանրային քննարկումներ՝ գյուղում հանքի շահագործման համար երկրաբանահետազոտական աշխատանքներ իրականացնելու մասին, և նշում են, որ թույլ չեն տալու հանրային քննարկման մասնակիցներին գյուղ մտնել։

Այս պահին Արդվիում են բնապահպաններ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորներ, իսկ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին գյուղացիները թույլ չեն տալիս գյուղ մտնել։

Արդյունքում լսումները տապալվեցին, գյուղացիներին համոզել չհաջողվեց:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին