▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում նոր ջրամբարներ կկառուցվեն

Կարեն Կարապետյանի հանձնարարականն այսօր վերաբերում էր ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության խիստ բարձրացմանը։ Վարչապետի կարծիքով՝ նոր ջրամբարներ կառուցելու արդյունքում կավելանան գյուղատնտեսական ոռոգելի հողերի տարածքները, կարձագանքվի ջերմաստիճանի բարձրացման մարտահրավերին, տեղումների կրճատմանը:

«Ռազմավարությունը դառնում է խիստ անհրաժեշտ»,-ասաց նա ու հավելեց, որ միջին և փոքր ջրահոսքերի ամբարումը կբավարարի ջրօգտագործողների պահանջը, կբարձրացնի ռեսուրսների կառավարումը: Ջրային պետական կոմիտեի նախագահին վարչապետը հանձնարարեց երկամսյա ժամկետում կատարել համապատասխան ուսումնասիրություններ և, համատեղ քննարկելով գյուղատնտեսության, բնապահպանության,տարածքային կառավարման և զարգացման, արտակարգ իրավիճակների նախարարների հետ, ներկայացնել հանրապետությունում միջին և փոքր ջրամբարաշինության ծրագրերի առաջարկներ` տալով դրանց ֆինանսական գնահատականը:

Կարդացեք նաև՝ Կառավարությունը կզիջի տարերային աղետներից 80-100% տուժածների հողի հարկը

«Ընենց որ, քիչ ծխեք». գործադիրն ընդունեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը

Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ ստորև՝ տեսանյութերով.   

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին