▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընենց որ, քիչ ծխեք». գործադիրն ընդունեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը

Կառավարության նիստում հավանության արժանացավ ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը և այդ ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագիրը:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց, որ նպատակն է ձեռնարկել միջոցներ` ուղղված ծխախոտի օգտագործման և սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդական ազդեցությունից, նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները:

Ալթունյանի ներկայացմամբ՝ ռազմավարությամբ իրականացվող միջոցառումների ակնկալվող արդյունքներն են՝ ծխախոտի օգտագործման տարածվածության (տարեկան 1,5-2 %-ով) նվազեցում, 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական  կրճատում մինչև 10%-ով, երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, որը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ  օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացության կրճատում 5%-ով:

Լ. Ալթունյանի կողմից նախագիծը ներկայացվելուց հետո վարչապետն արձագանքեց. «Ընենց որ, քիչ ծխեք»:

Կարդավեք նաև՝Հայաստանում նոր ջրամբարներ կկառուցվեն

Կառավարությունը կզիջի տարերային աղետներից 80-100% տուժածների հողի հարկը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին