▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախատեսվում է չթանկացնել էլեկտրաէներգիան մինչև 2036 թ.

Այսօր կառավարության  նիստում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ասաց, որ 2017-2035 թվականի էներգետիկ զարգացման հայեցակարգը կառավարության հաստատմանը կներկայացվի մինչև սեպտեմբեր ամիս:Հայեցակարգով նախատեսվում է մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ թողնել։

Աշոտ Մանուկյանն ասաց, որ արդեն երեք անգամ հայեցակարգը ներկայացրել են կառավարություն, բայց հետ են ստացել որոշ դիտողություններով: 

«Այսօր մենք կարծես թե որևէ խնդիր չունենք, բացառությամբ նրա, որ քննարկման փուլում է կայունացման հիմնադրամի ստեղծման հարցը, որը հնարավրություն կտա պահպանել սակագներն այն մակարդակի վրա, որը կա: Դա ամբիցիոզ ծրագիր է՝ էլեկտրաէնեգիայի սակագները մինչև 2036 պահպանել: Դրա համար փնտրում ենք միջոցներ, որ կայունացման հինադրամ ստեղծենք, ինչը հույս կտա, որ առաջիկա տարիներին սակագների վրա գոնե արտաքին ազդեցությունը կչեզոքացնենք»,-ասաց Աշոտ Մանուկյանը:

Կարդացեք նաև՝ Կկառուցվի հարյուրամյակի ՀԷԿ-ը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին