▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կկառուցվի հարյուրամյակի ՀԷԿ-ը

Լոռու մարզում կկառուցվի 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանը։ Կառավարության այսօրվա նիստին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց որոշման նախագիծ` հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին հավանություն տալու մասին:

Որոշման ընդունումը, ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, բխում է կառավարության ծրագրից.

«Նախատեսվում է ներքին էներգետիկ ռեսուրսների օգտագործման ոլորտում հասնել էներգետիկ անվտանգության, բոլոր եզրակացություններն են հավաստում, որ թերօգտագործված են մնում Դեբեդ և Արաքս գետերի ռեսուրսները»: Այն կկառուցվի պետություն-մասնավոր շրջանակներում՝ «Հայաստանի ներդրողների ակումբի» հետ համատեղ, և սա այդ ակումբի առաջին խոշոր ծրագիրն է: Ըստ հաշվարկների՝ ՀԷԿ-ի կառուցման համար ներդրումների թիվը կհասնի 150-180 միլիոնի, սակայն սա վերջնական չէ: Ծրագրի հիմնական խնդիրը 22 կմ երկարությամբ թունելներն են, որոնք էական ազդեցություն են ունենալու ներդրումների չափի համար: «Շնող»-ը ժամանակակից է լինելու, բնապահպանական տեսանկյունից էլ հնարավորինս անվտանգ: Նա նաև հայտնեց, որ ՀԷԿ-ի շահագործման հետո այն կբավարարի ներքին սպառման 5%-ը՝ դրանով նպաստելով ՀՀ էներգետիկ անվտանգությանը. «Իր տեսակի մեջ լինելով եզակի՝ ՀԷԿ-ը կառուցվում է հարյուրամյակի համար»:

 

Կարդացեք նաև՝ Նախատեսվում է չթանկացնել էլեկտրաէներգիան մինչև 2036 թ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին