▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Առաջին կնոջս մահից հետո շատ բարդ էր, երեխայիս հետ մնացել էի միայնակ. Կարեն Քոչարյանն անկեղծանում է

ԵԱՏՄ երկրները չեն ուզում, որ հայկական լոլիկի արտադրությունը վերականգնվի

Ողջունե՛ք Սերժ Սարգսյանին, քանի որ ձեզ նկարահանում է թաքնված տեսախցիկը. Փաշինյան

«Ելք»-ն առաջարկում է մեքենա ջարդել

Զինծառայողների համար որքան գումար է հավաքվել Անահիտ Բախշյանի ծննդյան միջոցառմանը



2017-08-12 09:50:03

 

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ օգոստոսի 11-ին, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշում էր իր 70-ամյակը, ինչի առիթով հյուրերին խնդրել էր իրեն նվերներ տալու փոխարեն՝ գումար տրամադրել, որն էլ ուղղելու է զինծառայողներին: Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկվա միջոցառմանը՝ նշելով, թե որքան գումար է հաջողվել հավաքել:

«Երեկ՝ օգոստոսի 11-ին քույրերիս ու եղբորս նախաձեռնության և ներդրման շնորհիվ կայացավ Հայրենիքում մեր աշխարհասփյուռ ընտանիքի վերամիավորման տոնը, որի համար առիթ հանդիսացավ իմ 70-ամյակը, որը իրականում կլրանա սեպտեմբերի 20-ին: 
Իմ խնդրանքով այս տոնին հրավիրված հարազատներն ու ընկերներն իրենց նվիրատվություներն ուղղեցին «Աջակցություն զինվորներին ու զինհաշմանդամներին» Հ/Կ-ին: Հավաքվեց $3550, 50եվրո և 820000 դրամ: 
Անչափ, անսահման շնորհակալ եմ ու երախտապարտ հրավիրվածներից յուրաքանչյուրին, ովքեր միացան հետևյալ կոչին.
«ԱՅՍՕՐ ԵՍ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆՙ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ու ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ Հ/Կ-ին:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀՆԵՐԻՆ: ԹՈՂ ՄԻ՛ՇՏ ԽԱՂԱՂ ԼԻՆԵՆ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԱՆՓՈՐՁԱՆՔ ԼԻՆԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.