▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարություն Խաչատրյանը լքեց «Ոսկե ծիրան»-ը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների  ծանրաբեռնվածության առիթով և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից:

Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:

Հիշեցնենք, Հարություն Խաչատրյանը կանգնած էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ստեղծման ակունքներում:

Նշենք նաև, որ Հարություն Խաչատրյանն առաջադրվել է կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում:

Կարդացեք նաև՝ Միշտ վտանգավոր են մարդիկ, որոնք արվեստից գնում են իշխանության...Հարություն Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին