▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարություն Խաչատրյանն առաջադրվել է կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում

Հարություն Խաչատրյանը հնարավոր է՝ ղեկավարի կինեմատոգրաֆիստների միությունը: Նա այսօր իր թեկնածությունն է առաջադրել միության նախագահի պաշտոնում:

«Երկիրն այսօր»-ի հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ հայկական կինոն այսօր վատ վիճակում է եւ ինքն ուզում է զբաղվել ոչ թե դրա մի փոքր մասով, այլ ողջ հայկական կինոյով, եւ կարծում է, որ իր կապերն ու հնարավորությունները կարող է ծառայեցնել այդ գործին:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը իր դիմումի համաձայն ազատվել է կինոփառատոնի տնօրենի պաշտոնից:

Նշենք, որ Հարություն Խաչատրյանը կանգնած էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ստեղծման ակունքներում:

Կարդացեք նաև՝ Միշտ վտանգավոր են մարդիկ, որոնք արվեստից գնում են իշխանության...Հարություն Խաչատրյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին