Գրություն Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հայտարարությունը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ
ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը սեպտեմբերի 12-ին դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին սույն թվականի սեպտեմբերի 9-ին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ «Հայելու առաջ» հաղորդաշարում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ։ Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 3-ին ստացել է սպառնալիքներ որպես փոխգնդապետ Մնացականյան կամ Մանուկյան ներկայացած անձի կողմից՝ կապված թանգարանում կազմակերպված «Խավարում» խորագրով ցուցադրության հետ, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումներին զոհ դարձած հայերի հիշատակին։
Պատգամավորն անընդունելի է համարում ազատ խոսքի դեմ ուղղված ցանկացած ճնշում, ինչպես նաև՝ սպառնալիքները ուղղված Նարինե Թուխիկյանին։ «Խնդրում եմ նշված հայտրարությունը համարել հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել համապատասխան միջոցներ»,-նշված է հայտարարության մեջ։