▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

13-ամյա Նարեկը ինքնասպանության փորձի առավոտյան դպրոց է գնացել, մասնակցել բոլոր դասերին. ճարպիկ ու աշխույժ երեխա է

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` սեպտեմբերի 12-ին, Արմավիրի մարզում 13-ամյա Նարեկը փորձել է ինքնասպան լինել, սակայն եղբայրը կարողացել է պարանը կտրել, ինչից հետո էլ տղային տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի հետ կապված Armtimes.com-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Տղան այս տարի փոխադրվել էր գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարան: Տնօրեն Արուսյակ Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի օրն էլ նա դպրոց էր եկել, ներկա գտնվել բոլոր 7 դասերին ու  միայն դասապրոցեսի ավարտից հետո գնացել տուն: Իսկ արդեն երեկոյան տնօրենին է հասել կատարվածի լուրը:

Արուսյակ Ավագյանի փոխանցմամբ, տղան թե իր դասընկերների, թե աշակերտության եւ թե ուսուցչական կազմի ու դպրոցի ղեկավարության հետ խնդիրներ չի ունեցել: Ուսումնառության 7 տարիների ընթացքում չի դրսեւորել արտառոց վարք, գործողություններում որեւէ բան շրջապատին չի հուշել ինքնասպանություն գործելու մտադրության մասին:  

«Երեկ ոստիկանությունից ինձ զանգել են եւ հարցնում են` սոցիալապես անապահո՞վ է, ասել եմ` ոչ, կարո՞ղ է հավաքի է գնում, ասել եմ` ոչ: Մենք էլ ենք վարկածներ փնտրում, ու չենք կարողանում գտնել: Ունի շատ լավ, շատ հետեւողական ծնողներ, դասղեկը շատ լավ անձնավորություն է, դպրոցի տնօրենը իրեն ընդունել է որպես շատ լավ աշակերտի: Ինքը, ճիշտ է, ակտիվ, շարժուն, ճարպիկ, մի քիչ անհանգիստ երեխա է եղել, բայց խնդիրներ չի ունեցել: Արտառոց ոչինչ մենք չենք նկատել»,- ասաց Արուսյակ Ավագյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին