▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն ընդունել և պարգևատրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին

 Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է իր ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին մասնակցելու նպատակով:


Նախագահը ողջունել է հյուրին, ում ծննդյան օրվա առթիվ օրերս շնորհավորական ուղերձ էր հղել: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել ու գնահատանքի խոսքեր է հղել անվանի արտիստին:

Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և մշակութային կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը Իոսիֆ Կոբզոնին պարգևատրել է պետական բարձր պարգևով՝ 
Պատվո շքանշանով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին