▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արոնյանի հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն է

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ամուսնանում է Արիանա Կաոիլիեի հետ: Զույգի պսակադրության արարողությունը  Սաղմոսավանքում է: Հարսանիքի քավորն է Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Հարսանեկան արարողության միջոցառումը տեղի է ունենալու «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում: Հավելենք, որ «Ճամփորդ» շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ Արիաննան պատմել է,որ հարսանիքի ժամանակ անպայման ուզունդարա է պարելու: «Ես կարծում եմ, որ պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում: Ես ամուսնանում եմ Հայաստանի հետ: Եվ հայկական բանաստեղություն ասմունքելով ու պար պարելով ասես ուզում եմ ասել՝ Հայաստանն արդեն իմ տունն է, ես էլ՝ նրա մասնիկը։ Մեր երկիրը Լևոնի ամենակարևոր ու թանկ բաներից է, արդեն ինձ համար էլ»,- նշել է Արիաննան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին