Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, թե միջանքում պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: Այս հայտարարությունից լրագրողների հետ զրույցում հերքեց մեղադրանքները:
«Եթե ես բռունցքներով հարձակվեի որեւէ մեկի վրա, համոզված եղեք, իրեն հիվանդանոց կտանեին, որովհետեւ 3,5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել»,-ասաց Գեղամյանը:
Լրագրողների այն նկատառմանը, որ նա շփոթված է խոսում, արձագանքեց՝ «Շփոթված եմ խոսում, քանի որ տաս հոգով հարձակվել եք վրաս ու հարցեր եք տալիս: Ես կես ժամ ա էստեղ նստած եմ, ի՞նչ բռունցքներ․ ինձ վրա նայում եք, կարո՞ղ եք ասել, որ ես կռիվ եմ արել»,- նշեց Գեղամյանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»։