▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ գործարարներն Արմավիրում կրակոցներ են արձակել. կա 2 զոհ և 1 վիրավոր

Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի չաշխատող սրճարանի դիմաց երեք հայ տղամարդիկ կրակ են բացել երիտասարդ մարդկանց ուղղությամբ: Կրակոցների արդյունքում 2 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել:

Պարզվել է, որ մահացածները 27 տարեկան Միսակն ու 28 տարեկան Ռուսլանն են: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, կրակոցներն արձակել են Սերգեյ Ելիզարյանցն ու Գագիկ Եսայանը: Հետագայում կասկածյալների թվին ավելացել է նաև Դենիս Շեվչենկոն:

Սերգեյ Ելիզարյանցը ղեկավարում է անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող կազմակերպություն:

Елизарьянц Сергей Сагакович

Есаян Гагик Генрикович

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին