Բիզնես Ֆրանսը` ֆրանսիական ձեռնարկությունների միջազգային զարգացման և նրանց արտահանումների գործակալությունը, Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ ՀՀ-ում Ֆրանսիային դեսպանությունում կազմակերպել էր ֆրանսիական գինիների և ոգելից խմիչքների մասնագիտական համտես: Հայաստանում Բիզնես Ֆրանսն առաջին անգամ է կազմակերպում Tastin' France-ն աշխարհում (80 երկիր) ֆրանսիական գինիների և ոգելից խմիչքների համտեսների ապրանքանիշ է:
Ֆրանսիայի խաղողագործության բազմաթիվ շրջանների 4 ձեռնարկություններ ներկայացրին իրենց արտադրանքը:
Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Ժոնաթան Լակոթը:
«Այսօր որպես համտես ձեզ առաջարկում ենք 22 տեսակ գինիներ և ոգելից խմիչքներ: Ֆրանսիայի դեսպանատուն տարբեր երկրներում նշանակում է նաև գինիների համար հատկացված տուն: Ֆրանսիացիները մեծ կապվածություն են ցուցաբերում իրենց երկրի գինեգործական ոլորտում ձևավորված ավանդույթներին: Ֆրանսիայում շատ հաճախ գործնականը, բնականաբար, զուգորդվում է նաև տեսականի հետ, այս մոտեցումն ամրագրված է օրենքով, քանի որ գյուղատնտեսության վերաբերյալ օրենսգրքում ևս դրույթով ամրագրված է, որ գինին, խաղողից ստացված մթերքները, գյուղատնտեսական խաղողագործական նշանակության հողերը Ֆրանսիայի կողմից պահպանվող պատմական մշակութային ժառանգության մաս են : Աշխարհում գինու արտադրության 16%-ը բաժին է հասնում Ֆրանսիային, իսկ ֆրանսիական գինիների արտահամնաը բաժին է հասնում 30%-ը: Պատճառներից մեկն էլ դա է, որ մենք նպատակ ունենք այս ոլորտում ներառել նաև Հայաստանը` հաշվի առնելով Հայաստանում այս ոլորտի ձևավորած պատմական ավանդույթները: Առևտրային գործընկեր լինելուց բացի, Հայաստանն ավելի ընդգրկուն դերակատարի առաքելություն ունի ստանձնած: Կարծում եմ` այս համտեսը լավագույն առիթը կլինի ուսումնասիիևել հայկական շուկայի հեռանկարները,ինչպես նաև ստեղծել համագործակցության նոր հեռանկարներ»:
Կարդացեք նաև` Դեկտեմբերի 1-ից ֆրանսիական բացառիկ գինիներն առաջին անգամ Հայաստանում կարելի է փորձել միայն Ժան Պոլ-ում