▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիում ավատվել է ահաբեկիչների դեմ հատուկ գործողությունը. կա 1 զոհ

Գաբրիել Սալոսի փողոցում 20 ժամից ավելի իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության հետ կապված պետական անվտանգության ծառայությունում մամլո ասուլիս է հրավիրվել:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտնի է դարձել, որ հատուկ գործողության արդյունքում ձերբակալված է 1 անձ, մյուսները ոչնչացված են:

Ինչ վերաբերում է հատուկջոկատայիններին, նրանցից մեկը, որ վիրավորվել էր գլխի շրջանում, վիրահատությունից հետո ժամեր առաջ մահացավ Ինգորոկղվայի հիվանդանոցում: Վիրավորված է նաեւ 2 հատուկջոկատային:

Ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց քաղաքացիությունը եւ այլ մանրամասներ պարզ կդառնան առաջիկա օրերին:

ՊԱԾ-ի մամլո ասուլիսի ընթացքում նշվեց նաեւ, որ հանցագործ խմբի անդամները Վրաստանի քաղաքացիներ չեն եւ օրինապահները նրանց օրեր շարունակ հետեւել են:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում ընթացող հատուկ գործողությունը սկսվել էր սեպտեմբերի 21-ին, երեկոյան ժամը 8-ի սահմաններում: Իսանի թաղամասի բնակարաններից մեկում երկու անձ էին գտնվում, ովքեր, ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ օտար երկրի քաղաքացիներ էին ու ահաբեկչական խմբավորման անդամներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին