▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սելֆի՝ ճաշից հետո...ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Էլթոն Ջոնի հետ

Հարցում. Ի՞նչ դաս պետք է քաղել Առաջին Հանրապետության գոյության 2 տարիներից և 100-ամյակի խորհուրդից

Վերջին զանգից մինչև վերջին պարտիա, «պարտիայի» վերջից մինչև «քյաչալացնելու» սկիզբ

«Իմ որդին նույնպես պետք է մեկնի բանակ». Նիկոլ Փաշինյանի կոչը արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին

Մանավանդ, որ վերջերս մամուլում նյութեր են եղել... Կարեն Կարապետյանը՝ հավի մսի ներմուծման մասին



2017-12-07 18:57:49

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստում արտահանվող եւ ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգի հստակեցման վերաբերյալ հանձնարարական տվեց:

«Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող վարչարարության շահառուների մեծ զանգվածը՝ գործարար միջավայրի ներկայացուցիչներն են։ Այդ տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը, փորձաքննության ներկայացվող պահանջները եւ կարգը լինեն հստակ եւ կանխատեսելի։

Ներկայումս գործող կառավարության մի շարք որոշումներով սահմանված սննդամթերքի փորձաքննության անցկացման կարգերում, չնայած կատարված աշխատանքներին, դեռեւս ամբողջությամբ չեն տեղայնացվել միջազգային նորմերը՝ օրինակ առավել մեծ ռիսկայնության աստիճանի սննդամթերքի որոշման կարգավորումները եւ դրանից բխող հետեւանքները եւ այլն։ Արդյունքում գործարարների մոտ օբյեկտիվորեն կարող է առաջանալ տարընկալում՝ մասնավորապես սննդամթերքի ներմուծման եւ արտահանման վարչարարության դեպքերում»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա Սննդի անվտանգության պետական ծառայության պետին եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարեց մինչ տարեվերջ համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել սննդամթերքի արտահանման եւ ներմուծման դեպքերում պահանջվող փաստաթղթերի, փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի տեղայնացման՝ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ։ «Մանավանդ, որ վերջերս մամուլում տեղ են գտել հավի մսի ներմուծման հետ կապված որոշ խնդիրների մասին նյութեր»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Կարդացեք նաև՝ Ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ «կլիենտը» որեւէ խնդիր չզգա... Վարչապետ Վարչապետի ևս երկու հանձնարարական՝ ստորև ՝տեսանյութերի միջոցով.







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.