▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ «կլիենտը» որեւէ խնդիր չզգա... Վարչապետ

Տոնական եւ նախատոնական օրերին մաքսային ծառայությունն ու առեւտրային բանկերը աշխատանքային գրաֆիկ պետք է սահմանեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Նախորդ նիստի ընթացքում հանձնարարկան էր տվել ՊԵԿ-ին ու առաջարկվել էր Կենտրոնական բանկին բոլոր մաքսատներում ու առեւտրային բանկերում դեկտեմբերի 2-ից մինչեւ հունվարի 7-ը, շաբաթ, կիրակի եւ տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն:

Հաշվի առնելով այս ժամանակահատվածում արձանագրված եւ ակնկալվող ներմուծման, արտահանման ծավալների ու հաճախականության կտրուկ ընդլայնումը, դրանից բխող մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպումների եւ ծառայությունների մատուցման ծավալները, անհրաժեշտություն է առաջացել բոլոր մաքսատներում, ինչպես նաեւ  Սննդի անվտանգության պետական ծառայության բոլոր բաժանմունքներում նախատեսել արտաժամյա աշխատանքային գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով մաքսակետերում գործող բոլոր բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն»,- ասաց վարչապետը:

Ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց. «Ես կարծում եմ` կարիքը լինելու է այսօրվանից ի վեր մինչեւ հունվարի 7-ը: Նույնը ՊԵԿ-ում, ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ կլիենտը որեւիցե պրոբլեմ չզգա»:

 

Կարդացեք նաև՝Մանավանդ, որ վերջերս մամուլում նյութեր են եղել... Կարեն Կարապետյանը՝ հավի մսի ներմուծման մասին

Վարչապետի ևս երկու հանձնարարական՝ ստորև ՝տեսանյութերի միջոցով.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին