▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժան Պոլ էքզիստենցիալ սրճարանում տեղի կունենա թուրք գրողի վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը

Դեկտեմբերի 16-ին  Արամի 42/1 հասցեում գտնվող Ժան Պոլ Էքզիստենիցալ սրճարանում տեղի է ունենալու թուրք գրող Բիրգյուլ Օղուզի «ՀԱՀ» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը:  Գիրքն արժանացել է Եվրամիության Գրական մրցանակին և  արդեն թարգմանվել տասնյակից ավելի լեզուներով։ 
Այսօր տեղի ունեցած«Մեր թուրքերը» խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ բանախոսներից գրող Արմեն Օհանյանը, ով նաև գրքի խմբագիրներից մեկն է,  նշել է, որ  այդ թարգմանությունը ծնվել է հայ և թուրք գրողների ընկերությունից: 

«Մենք Բիրգյուլի հետ ծանոթացել ենք Ամերիկայում` 2015-ին, ընկերացել ենք: Այն ժամանակ ես դեռ թուրքերեն չգիտեի, գիրքն անգլերեն կարդացի ու հասկացա, որ այն պետք է հայերեն էլ թարգմանվի, որպեսզի հայերին էլ հասանելի լինի: 7 թարգմանիչ է աշխատել` համահեղինակային թարգմանության մեթոդով: »:

Արմեն Օհանյանի խոսքով` այս ծրագիրն իր տեսակով աննախադեպ է, քանի որ ամբողջ գործընթացին ներկա է եղել նաև հեղինակը և արդյունքում ճամփորդել է Հայաստանում:

«Նա արդեն երկրորդ անգամ կլինի մեր երկրում, քանի որ գիրքն իրեն կապել է Հայաստանի, մեր մշակույթի հետ, տեղի է ունեցել իսկապես մշակութային փոխանակման մի ծրագիր, որը բոլոր սահմանները կոտրելով` հարստացրել է և հեղինակին, ևիր ինչ-որ տեղ նաև մեզ»: 

«ՀԱՀ»-ը հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող երեք քրոջ՝ Գյուլի, Գյուլնիգյարի եւ Ռույայի հոգեւոր ճամփորդությունն է։ Վեպ-պատմվածաշարի յուրաքանչյուր պատումն ազդու խորհրդածություն է վշտի թեմայով, հափշտակող մտապատկերների ոգեկոչում, ապշեցուցիչ դրամատիկ տրամադրությունների՝ զայրույթի, սիրո, հիասթափության, քմայքների, քնքշանքի եւ կարոտի հերթագայություն։

Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վեպ-պատմվածաշարըթարգմանվել է հայերեն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին