▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվա տգետ եւ ապաշնորհ ղեկավարները թուլացրին Հայաստանը բոլոր բնագավառներում՝ նաեւ շախմատում․․․

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Լևոն Արոնյանը կարծես դառնում է ֆրիսթայլ (Ֆիշերի կամ նույնը` 960) շախմատի աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոնը:

Ինչ-որ իմաստով սա հարգանքի արժանի ավելի մեծ նվաճում է քան դասական շախմատինը, որովհետև ֆրիսթայլ շախմատում կարող է լինել 960 պատահականորեն գեներացված սկզբնական դիրք, և այսպես կոչված «տեսական նախապատրաստությունը», այսինքն, պատմության ընթացքում խաղացած սկզբնախաղերն անգիր իմանալը որեևէ դեր չի խաղում: Առավելություն են ստանում այն շախմատիստները, ովքեր ունեն տեղում դիրքի վերլուծության և հաշվարկի, ինչպես նաև իմպրովիզացիայի գերագույն կարողությունները:

Այս առումով նվաճումը հատկապես տպավորիչ է, քանի որ այն ձեռք է բերվել եզրափակիչում Մագնուս Կարլսենի նկատմամբ: Հատկապես տպավորիչ էր Թ:d4 քայլով սկսած գրոհը:

Լեւոն Արոնյան, կեցցե´ս:

Դառը շնորհավորանք նաեւ Հայաստանին, որի այսօրվա տգետ եւ ապաշնորհ ղեկավարները իրենց գործողութուններով թուլացրին Հայաստանը բոլոր բնագավառներում, նաեւ շախմատում, դադարեցնելով պետական աջակցությունը մեր ազգային մեծագույն շախմատիստին, պարտադրելով նրան այդ աջակցությունը փնտրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Մենք դեռ կվերադարձնենք Լեւոն Արոնյանին Հայաստան, ինչպես ընդհանրապես կվերադարձնենք Հայաստանին վստահությունն ու արժանապատվությունը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին