▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուշեղի բութի կեսը չկար, շորերը սաղ արուն էր. հարցաքննվեց Ճվճվ Արոյի հայտնի որդին

armtimes.com-ը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Լիա» գեղեցկության սրահի կից նկուղում տեղի ունեցած ամկոտ սպանության գործով այսօր հարցաքննվեց ամիսներ առաջ մահացած Ճվճվ Արոյի (Արա Վարդանյան) որդին՝ Սերժ Վարդանյանը: Նշենք, որ Սերժ Վարդանյանը հաճախ է տարբեր առիթներով բերման ենթարկվում՝ այդ կերպ հայտնվելով նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում:

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղումմահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:Այս գործով ամբաստանյալների աթոռին են՝ քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկը, Չարբախցի Գեղամը եւ Արմեն Գասպարյանը:

Երեվ նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը վկային առաջարկեց պատմել, թե իրեն ինչ է հայտնի դեպքի մասին, Սերժ Վարդանյանը սկսեց անհանգիստ շարժումներ անել ձեռքերով՝ պարբերաբար կրկնելով, որ ոչինչ չի հիշում: Նա ասաց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում, ճանաչում է միայն դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանին՝ հոր «մոտիկն է եղել»: Վկան ասաց, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքեները չի հիշում: Դատավորի հարցին՝ ի՞նչ պատճառով, հիշողության հետ կապված խնդիրնե՞ր ունի, վկան հանկարծ ասաց. «հիշում եմ, հիշում եմ, բայց կոնկրետ չեմ հիշում»,- ասաց նա եւ կրկին սկսեց անհանգիստ շարժումներ անել: «Հանգիստ, հանգիստ»,- դիմելով Սերժ Վարդանյանին ասաց դատավորը, ապա բացատրեց վկային իր իրավունքներն ու պարտականությունները՝ նշելով, որ պարտավոր է ցուցմունք տալ: «Դեպք էր տեղի ունեցել, որը չեմ ուզում հիշել, ըտեղ գրված ա: Էդ օրը գնացել էի Չարբախ՝ հայրիկիս տանեի հիվանդանոց առողջականի հետ կապված խնդիրներ ուներ: Էլ չեմ հիշում ըտեղ սաղ գրված ա»,- ասաց վկան՝ ձեռքով ցույց տալով դատավորի սեղանին առկա քրեական գործի նյութերը: Սա զայրացրեց դատավորին, նա վկային կրկին նախազգուշացրեց, որ նման վերաբերմունքի դեպքում կարող է տուգանել 100 հազար դրամի չափով, իսկ հիշողության հետ խնդիրներ ունենալը կարելի է պարզել դատարանի կողմից նշանակված փորձաքննության միջոցով: Դատարանի նախազգուշացումից հետո վկան պատմեց, որ դեպքի օրը Չարբախում իր ընկերոջը՝Դավիթին (Խոսքը՝ Դավիթ Հախանումյանի մասին է, որը նույնպես գործով վկա է,-հեղ.) է հանդիպել, նրան գումար է պարտք եղել, տվել է, որից հետո գնացել է «Լիա» գեղեցկության սրահից իր հորը եւ Մուշեղ Մուշեղյանին վերցնելու:

«Գեղեցկության սրահում ինչ-որ շուխուռ ա եղել, հայրս Մուշեղի հետ դուրս եկավ, ինքնուրույն չէր կարող քայլել, հայրս էր թեւն ընկած բերում: Մուշեղին նստեցրինք ավտոն, որ տանենք հիվանդանոց: Մուշեղը նստեց ավտոյի դեմը, ինձ ասեց` կրակել ա, հետո իրեն են խփել դանակով: Ասեց`կիքս տվի, ինքս ինձ խփի: Հետո տարել եմ հիվանդանոց ու ոչ մի բանից տեղյակ չեմ, հեռացել եմ»: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին, թե կրակոցի ձայներ լսե՞լ է, վկան դրական պատասխան տվեց, սակայն ասաց, որ չգիտի որտեղից էին դրանք հնչում: Ի պատասխան դատախազների հարցն ասաց, որ չգիտի, թե հայրն ու Մուշեղը ինչ նպատակով էին գնացել գեղեցկության սրահ: Գեւորգյանի հարցին, երբ Մուշեղը նստեց մեքենան, նրա վրա տեսանելի վնասվածքներ նկատե՞ց, Սերժ Վարդանյանը պատասխանց. «բութի կեսը պոկված էր, շորերի հատվածում սաղ արուն էր»: Մեղադրողի հարցին, թե առաջին ցուցմունքի ժամանակ քննիչին ասել է, թե մեքենայում ինչ է իրեն ասել Մուշեղ Մուշեղյանը, վկան ասաց. «չեմ հիշում, դեպքի հետ կապված ոչինչ չեմ ուզում հիշել»: Նշենք, որ առաջին անգամ հարցաքննվելիս վկան, Մուշեղ Մուշեղյանի «կիքսի մասին» քննիչին չի հայտնել: Այդ մասին հայտնել է միայն երկրորդ անգամ հարցաքննելիս: Հենց այս հիմքով էլ մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, էական հակասություններ տեսնելով դատարանում եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջեւ: Բացի դա վկան նախաքննության ընթացքում ասել է, որ հայրն ու Մուշեղ Մուշեղյանը գեղեցկության սրահ են գնացել ֆինանսական հարցերով, այնինչ դատախազի հարցին ի պատասխան ասաց, որ «չի հիշում եւ չգիտի» ինչու են գնացել սրահ:

Դատարանը սակայն դատախազի միջնորդությունը մերժեց՝ նշելով, որ «չեմ հիշումը» էական հակասություն չէ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը նման կարգ չի սահմանում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին