▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Երկրորդն այցելել է արյունաբանական կենտրոնում բուժվող մանուկներին

 

 

 

 

 

 

 

 

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ Ս. Ծննդյան տոնի առիթով իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող մանուկներին։

Մանկական խաղասենյակում հավաքված մանուկներին և նրանց ծնողներին Վեհափառը շնորհավորել է Նոր Տարվա և մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան հուսանորոգ տոների առիթով։ Գարեգին Բ Կաթողիկոսը, խոսելով Սուրբ Ծննդյան խորհրդի մասին, ընդգծել է, որ Աստված իր սերը և առատ շնորհները բոլորին է բաշխում ըստ իրենց կարիքների՝ պայծառակերպելով ամենքի կյանքը։ Վեհափառը հորդորել է փոքրիկներին այդ հավատով ու հույսով լցվել և մաղթել է շուտափույթ ապաքինվելով՝ վերադառնալ իրենց բնականոն կյանքին։

Կենտրոնի տնօրենն իր հերթին շնորհակալություն է հայտնել  Ամենայն Հայոց Հայրապետին այցի առիթով՝ կարևորելով Եկեղեցու և կենտրոնի միջև ձևավորված գործակցությունը և պարբերաբար ցուցաբերվող աջակցությունը։ Ընդգծվել է  հոգևորականների օգտակար ծառայությունը և բարերար ազդեցությունը կենտրոնում բուժում ստացող մանուկների կյանքի վրա։

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը զրույց է ունեցել բժիշկների հետ՝  բարձր գնահատելով  նրանց նվիրյալ ծառայությունը և շնորհակալություն հայտնելով մանուկների նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար։ 

Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանուկներին ընծայել է խաչեր, Մանկական Աստվածաշնչեր և այլ նվերներ՝ Մայր Աթոռի կողմից նյութական աջակցություն ցուցաբերելով նաև նրանց ընտանիքներին։

Կարդացեք նաև՝ Ուզում եմ, որ աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն և այլևս չգան հիվանդանոց... Եվս մեկ նվիրված կյանք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին