▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երևանցիները՝ Կարգին Հայկոյի, Մկոյի, «Սուպեր Մամա»-ի և ընդհանրապես՝ հայկական կինոյի մասին

Սերժ Սարգսյանի մոտ ի՞նչ անեկդոտ են պատմել Կարեն Կարապետյանի մասին երիտասարդ ՀՀԿ-ականները

Եթե մեկը չի ուզում ավելորդ քծնի, ի՞նչ է` պետք է չտպագրվի... Արմինե Բոյաջյան

Հունվարի 27-ին՝ Սուրբ Սարգսի տոնին, սեր խոստովանելու լուծումը գտնվել է

Զինվորի գլխին կրակած սպան «անբասիր վարքով» ծառայում է ՀՀ Զինված ուժերում



2018-01-14 13:53:23

Առողջապահության նախկին նախարար,Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

  «Գրելու տեղը միացեք՝ գործ շատ կա...

Երկար ժամանակ ճանաչում եմ և զբաղվում եմ Ալբերտի առողջական և մնացած այլ խնդիրներով, րոպեներ առաջ էլ նրա հիվանդասենյակում էի: Ի դեպ, նշեմ, որ բազմաթիվ կոնսիլիումներ են հրավիրվել Ալբերտի առողջական խնդրով, նշեմ, որ Ալբերտի խնդիրը ոչ միայն պայմանավորված է նրա ստացած վնասվածքով այլ բնածին արատով, որը նա ունի: Այո, կան դեպքեր, երբ բոլորս միասին պետք է ձեռք մեկնենք և սա այդ դեպքերից է:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին Վիգեն Սարգսյանի կոչին: Ես և իմ ընկերները ևս միանում ենք Վիգեն Սարգսյանի կոչին և մեր ներդրումը կունենանք Ալբերտի առողջական խնդրի լուծման հարցում:
Նման դրամահավաքները /fundraising/ քաղաքակիրթ հասարակության հասունության հայելին են և բոլոր զարգացած հասարակություններում ընդունելի են և կիրառվում են:
Զազրելի է, երբ դրամահավաքը՝ ի նպաստ հայ Զինվորի դիտարկվում է որպես «բոշայություն» , եթե այդպես է ապա շուրջ մեկ տարի ես և իմ ընկերներն ամեն օր զբաղված ենք «բոշայությամբ» և դրանով հպարտանում ենք: Անկախ կոչումներից, պաշտոններից, կարգավիճակից մարդիկ պատիվ են համարել մասնակիցը դառնալ մեր խաղաղության երաշխավորների խնդիրների լուծմանը՝ մենք պարտք ենք նրանց:
Համատեղ և միասնական աշխատանքի արդյունքում օրեր անց ունենալու ենք տարածաշրջանում լավագույն վերականգնողական կենտրոնը:
Գրում եմ հազվագյուտ՝ նախընտրելով գործը»:

 

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը  Վիգեն Սարգսյանի  կոչը՝ միանալ  դրամահավաքին  և օգնել զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժումն արտերկրում կազմակերպելու հարցում,հենց պաշտպանության նախարարի գրառման մեկնաբանություններում  «բոշայություն» էր որակել, ինչին նախարարը պատասխանել էր՝ «բոշան դու ես»:

Ավելացնենք, որ  Վիգեն Սարգսյանի  գրառումը լայն քննարկման թեմա է դարձել համացանցում: Լրագրող Արթուր Հայրապետյանը, մասնավորապես, գրել է.  «Վիգեն Սարգսյանն, ինչպես կբացատրի, թե ինչու է Ալբերտի գխին կրակած ու նրան մի քանի ամսով կոմայի մեջ գցած սպան ազատության մեջ ու հետն էլ մինչեւ հիմա աշխատում է։

Հ.Գ. ու այդ սպայի ենթակայության տակ այժմ քանի զինվոր կա...»:

Ստորև ներկայացնում ենք Ալբերտ Դալլաքյանի մոր խոսքը՝ Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավական կայքից: 

Տեսանյութում Ալբերտի մայրը պատմում է, որ որդուն ծանր վիրավորած սպա Ավագ Նահապետյանը մինչ այժմ պատասխան չի տվել, քրգործի քննությունը դեռ շարունակվում է: Ավելին, նա շարունակում է աշխատանքը Հադրութի դիրքերում:   

«Ոչ մի բանով չի օգնել, այսքան ժամանակ չի հետաքրքրվել Ալբերտի վիճակով: Սկզբում ասում էին՝ հանկարծակիի է եղել, բայց ինչ է նշանակում, որ սպան կարա զենք բարձրացնի ու զնիվորի գլխին կրակի, իր մանկամտության, թե հղփածածության պատճառով կարա մի ամբողջ ընտանիք կաթվածահար անի ու լույս ու ճրագրից կտրի»,-ասել է զինվորի մայրը՝ շարունակելով. «Իմ նման շատ մայրեր այսօր նույն վտանգի առաջ են, որ իրենց երեխեն նրա ենթակայության տակ ծառայում է: Սա աններելի բան ա, որ կարա մեր պետությունը աչք փակի դրա վրա: Սա ցավի մյուս կողմ է»:    
Ալբերտ Դալլաքյանին վիրավորելու համար Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանին: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:    
Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող:   Իսկ դատարանում զինվորին վիրավորած սպան բնութագիր է բերել ղեկավարությունից, որ ինքն անբասիր ծառայող է. 
«Բնութագիր են տվել, որ նա անբասիր վարքի տեր սպա է, այսինքն, դա լա՞վ արարք է իրենց սպայի կողմից»,-ՊՆ-ին հարց է ուղղում որդու վիճակից խիստ նեղված մայրը, ով 1.5 տարի պայքարում է Ալբերտին կյանք վերադարձնելու համար:   






Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.