▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպքից հետո Սարգիս Վարդանյանի պապը՝ գազի Կոլյան, տեղափոխվել է հիվանդանոց

 

 

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Կայքին հայտնի է դարձել, որ «Տրանսգազ» ՍՊԸ-ի 20 տարվա տնօրեն, 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանն այս օրերին գտնվում է հիվանդանոցում: Խոսքը`Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի աներոջ՝ գազի Կոլյայի մասին է:

Մեր տեղեկություններով, նրա առողջական վիճակը վատացել է թոռան՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հունվարի 8-ի լուսադեմին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքից հետո եւ այդ օրվանից գտնվում է հիվանդանոցում:

Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել հունվարի 8-ի լուսադեմին: Իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը եւ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել են:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին