▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է «Երկիր Ծիրանին» սադրում ՀՀԿ-ի երիտասարդ ավագանու անդամին և հետո բողոքում իր «եփած ճաշից»

Երևանի` այսօր համացանցը ցնցած ավագանու նիստը շարունակում է բուռն կերպով քննարկվել ու քննադատվել տարբեր հարթակներում: Փաստն այն է, որ քննադատության թիրախում հայտնվել է ՀՀԿ-ական ավագանու անդամը, ով ապտակել է «Երկիր Ծիրանիի» կին անդամին: Հանրությունը քննարկում է միջադեպի հետևանքները՝ դրանք դիտարկելով բարոյականության նեղ կաղապարում՝ լուսանցքից դուրս թողնելով «Երկիր Ծիրանիի» ցուցաբերած ոչ քաղաքական և փողոցի մակարդակին հասնող վարքագիծը:

Նախ եթե միջադեպը վերլուծության ենթարկվի քաղաքական հարթակում` իր ակունքներից ելնելով, ապա ակնհայտ է, որ այն տեղի չէր ունենա, եթե «Երկիր Ծիրանին» քաղաքական մակարդակում լուծում փնտրեր հարցին և ավելի լուրջ ու պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեր քաղաքական գործընթացների նկատմանբ: Նրանց այդ քայլը եթե անգամ տրամաբանական ավարտին հասներ‚ և կեղտաջուրը լցվեր քաղաքապետի գլխին, ապա դա միայն ավելի կսրեր իրավիճակը և ոչ մի դրական լուծում չէր տա հարցին: Ի վերջո, «Երկիր Ծիրանին» մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր` քաղաքական գործընթացներից շատ հեռու լինելը:

ԵԾ-ն‚ իր արարքը (քաղաքապետարան կեղտաջրեր բերելը) արդարացնելով‚ նշում է, որ հարցը վերաբերում է հասարակությանը և անհապաղ լուծում է պահանջում: Հետաքրքիր է՝ քաղաքապետարանում կա՞ այնպիսի հարց, որը հասարակության հետ որևէ առնչություն չունի: 

Ինչո՞ւ է «Երկիր Ծիրանին» սադրում և հետո բողոքում իր «եփած ճաշից»: Եվ ի վերջո գենդերային հավասարություն քարոզող այդ տիկնայք պետք եղած դեպքում են միայն հիշում, որ իրենք թույլ սեռի ներկայացուցիչներ են: Նույն այդ ծեծկռտուքի տեսանյութում հստակ երևում է, որ առաջինը հարձակվում և հարվածում է հենց նույն այդ կինը: Այսքանից հետո ի՞նչ արձագանքի էր նա սպասում երիտասարդ ՀՀԿ-ականի կողմից:

Հետաքրքրի է` «Երկիր Ծիրանին» «կեղտաջրի օպերա՞ցիա» է կիրառելու համահայկական ընդվզման հասնելու համար:

 

Աղբյուրը՝ operativ.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին