▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ ռեկտորը սկանդալի կենտրոնում հայտնված փոխդեկանին կխնդրի պաշտոնից ազատման դիմում գրել

Armtimes.com-ը գրում է. Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից այսօր հետաքրքվեցինք՝ ուսումնասիրե՞լ է ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանի անվան հետ կապված միջադեպի մասին տեղեկությունները եւ ի՞նչ եզրակացության է հանգել:

«Ինչ-որ բաներ ուսումնասիրել եմ... Ինչ էլ որ լինի, խնդիրները եղել են կենցաղային հողի վրա: Կապ չունեն համալսարանի հետ: Դա իրենց անձնական գործն է, բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ նման դեպքում, եթե նա պաշտոնատար անձ է (իսկ ինքը դեկանի տեղակալ է), նույնիսկ կենցաղային հողի վրա այդպիսի խնդիրները իրավունք չեն տալիս նման ձեւով պահել: Եվ այդ պատճառով ես երեւի իրեն կխնդրեմ ազատել դեկանի տեղակալի պաշտոնը: Նա գիտությունների թեկնածու է, դոցենտ է, թող շարունակի դասախոսել, բայց արդեն դեկանի տեղակալի պաշտոնը զբաղեցնել երեւի չի կարող: Կապ չունի, որ խնդիրն ուղիղ համալսարանին չի առնչվում, բայց միեւնույն է, տհաճ բան է: Կարծում եմ, որ մանկավարժի կոչմանն այնքան էլ հարիր չէ»,- մեր հարցին պատասխանելով՝ ասաց ԵՊՀ ռեկտորը:  

Պաշտոնից ազատման դիմում գրելու խնդրանք-առաջարկով Արամ Սիմոնյանը դեռ չի դիմել Գեւորգ Բարսեղյանին. «Ես իրենից պահանջել եմ բացատրություն: Դա կլինի, դեկանի բացատրոթյունն էլ կլինի, նոր կորոշեմ: Բայց, ամենայն հավանականությամբ, այդպես կորոշեմ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Ուսանողուհուն առաջարկութուններ անելու համար ԵՊՀ իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել փոխդեկանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին