▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդները ներողություն են խնդրել, մնացածը հերյուրանք է. քաշքշուկի մեջ ընկած փոխդեկան

Armtimes.com-ը գրում է. «ԵՊՀ-ում տեղի ունեցած միջադեպը կարծես թե հարթվում է»,- ասաց ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանը, ում, ինչպես տարածվել էր մամուլում, ծեծի էին ենթարկել իր աշխատասենյակում։ Ըստ մամուլի հրապարակումների, պատճառը Բարսեղյանի կողմից ուսանողուհիներից մեկին արված տարօրինակ առաջարկն է եղել:

Գեւորգ Բարսեղյանը հաստատեց, որ միջադեպ եղել է, սակայն դա որևէ ուսանողուհու հետ բացարձակապես կապ չունի։ Ինչպես ինքն է նշում՝ միջանցքում բարձր ձայներ է լսել, դուրս է եկել ու նկատողություն արել։ Արդյունքում փոքրիկ քաշքշուք ու ծեծկռտուք է եղել, որը, սակայն, հարթվել է։ Ոստիկանություն ահազանգել է անվտանգության աշխատակիցը։ Վերջինս մեր զրույցում չցանկացավ մեկնաբանել կատարվածը։

Մեր հարցին՝ Բարսեղյանը միջադեպի մասնակիցներին ճանաչու՞մ է, վերջինս ասաց․

«Իհարկե չեմ ճանաչում։ Միայն ձայներ եմ լսել միջանցքից, դուրս եմ եկել՝ հասկանալու՝ ինչ է կատարվում, որովհետեւ դա եւս մտնում է փոխդեկանի պարտականությունների մեջ»։

Գեւորգ Բարսեղյանն ասաց, որ Ոստիկանությունը զբաղվել է խնդրով, գտել են այդ երիտասարդներին, որոնք էլ իրենից ներողություն են խնդրել։ Մանրամասներին տեղյակ չէ եւ չի կարող պատասխանել։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին