▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալված թմրամոլների ու թմրավաճառների խմբում է եղել «Բառիգ» մականվամբ Գնդի Վաչոյի եղբոր որդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 5 անձ ձերբակալվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրանք են Իրանի Իսլամական Հանրպետության Սպահան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Մաջիթ Սաֆարալի Էսմաեիլզադեհը, 45-ամյա Մոհամմադռեգա Յադոլլահ Ակբառի Կելիշհադինը, նրանց դիմավորող, 19-ամյա Ալիռեզա Մաջիդի Էսմաեիլզադեհը: Ոստիկանությունում Մ. Էսմաեիլզադեհի ձեռքի ճամպրուկում հայտնաբերվել է 2 հատ պլաստմասե և 1 հատ ապակյա շշերով լցված անգույն յուրահատուկ հոտով հեղուկ, իսկ պոլիէթիլենային տոպրակի մեջ եղել է 20 հատ վարդագույն և 10 հատ Նեուռոգոլ գրառմամբ կապույտ գույնի դեղահաբեր :

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք եղել են Mitsubishi Grandis մակնիշի ZZ 378 GG համարանիշի ավտոմեքենայով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Դավիթ Աղասու Մանուկյանը, Մաջիդի Էսմաեիլզադեհը, Արա Ջիվանի Ազիզիյանը և Սարգիս Ալեքսանի Օհանջանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս հանցագործ աշխարհում հայտնի «Բառիգ» մականվամբ Գնդի Վաչոյի եղբոր որդին է, ով արդեն 7 տարի է իր պատիժն է կրում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ այդ Ոստիկանության քրեական հետախուզության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները փետրվարի 15-ին, Նուբարաշենի կամրջի մոտ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Էրեբունու Ոստիկանություն էին բերման ենթարկել 37-ամյա Էդգար Մխոյանին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին